
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Հունգարիայի պաշտպանության նախարար Քրիստոֆ Սալայ-Բոբրովնիցկու գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ պարծեցել է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ:
«Ապահովվում է Ղարաբաղի հայ բնակիչների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների թափանցիկ եւ կանոնակարգված տեղաշարժը»,-ասել է նա։
Միաժամանակ նա բողոքել է հայկական կողմից՝ մեղադրելով «հայ-ադրբեջանական պայմանական սահմանին եւ Ադրբեջանի տարածքում սադրանքների մեջ, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմը»։