
Հանրապետության առանձին վայրերում հունիսի 8-ին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ։ Օդերեւութաբաններն ամպրոպի ժամանակ կանխատեսում են արեւելյան քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ի թղթակցին ասել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +28+30 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +20+25,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +20+24,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +26+28,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +19+22,
Լոռիում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+23,
Տավուշում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+26,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +20+22,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +25+29,
Արարատում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +29+31,
Արմավիրում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +28+30,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +19+21,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +29+31,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +23+27,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +16+20,
Արցախում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +22+27։