News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լոնդոնում Heathrow Airport Ltd. (HAL) անվտանգության ծառայության ավելի քան 2 հազար աշխատակից հունիսի 24-ից օգոստոսի 27-ը 31 օր ընդհանուր տեւողությամբ գործադուլներ կանցկացնի աշխատավարձերից դժգոհության պատճառով, հայտնել է Unite արհմիությունը: Այս մասին գրում է Financial Times-ը։

Աշխատակիցները մերժել են աշխատավարձերը 10,1 տոկոսով բարձրացնելու առաջարկը, ինչը ցածր է գնաճի մակարդակից։ Ապրիլին մանրածախ գները (CPI ինդեքս) երկրում տարեկան կտրվածքով աճել են 11,4 տոկոսով։ 

«Շատ աշխատողներ դժգոհ են, որ HAL-ը պանդեմիայի քողի ներքո աշխատանքից ազատելով եւ կրկին աշխատանքի ընդունելով մարդկանց, նվազեցրել է աշխատավարձերի իրական մակարդակը»,-նշում է արհմիությունը: Նրա տվյալներով՝ 2017 թվականից ընկերության աշխատակիցների աշխատավարձի միջին մակարդակը կրճատվել է 24 տոկոսով։

HAL-ը հայտարարել է, որ կփորձի նվազագույնի հասցնել օդանավակայանի աշխատանքի խափանումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ