News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 29
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Հունիսի 7-ին «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման նորընտիր խորհուրդը հանդիպում է ունեցել  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպումը կայացել է Շարժման խորհրդի նախաձեռնությամբ՝ հունիսի 4-ից Բերձորի՝ «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով քաղաքացիական անձանց երթևեկի հարցը քննարկելու նպատակով։

Նախօրեին «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով եւ անընդունելի համարելով Արցախի իշխանությունների կողմից նախապես հայտարարված կարմիր գծերի խախտումը: Զուգահեռաբար, նույն այդ հարցով, Շարժման խորհուրդը նամակներ էր հղել պատասխանատու շրջանակներին՝ այդ թվում ԱՀ նախագահին, հիմավորելով իր դիրքորոշումը, մանրամասնելով մտահոգությունները, հարցականի տակ դնելով որոշումների կայացման նման ընթացակարգը եւ առաջարկել հանդիպել՝ բացատրություն ստանալու եւ հարցը քննարկելու նպատակով:

Հանդիպման ընթացքում ԱՀ նախագահը ներկայացրել է Արցախի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները, անդրադարձել նաև հիշատակված որոշման կայացման դրդապատճառներին: «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-i Խորհրդի անդամները ներկայացրել են ադրբեջանական հսկիչ անցակետի առկայության անընդունելիությունը, դրա հետևանքով առաջացող քաղաքական և անվտանգային խնդիրներն ու հնարավոր ռիսկերը։ Շեշտվել է նաև իշխանությունների կողմից՝ նման գործընթացներում պահանջվող թափանցիկության և հայտարարված դիրքորոշումների հետևողական պաշտպանության բացակայությունը:

Ավելի քան երկու ժամ տևած քննարկման ընթացքում հանրային շարժման խորհրդի անդամները պնդել են իրենց տեսակետները՝ ուշադրություն հրավիրելով բարձրացված խնդիրների անվտանգային, քաղաքական, հանրային ընկալման ասպեկտների վրա:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը վերահաստատում է ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախի համար պայքարում կարմիր գծերը չհատելու իր դիրքորոշումը և հետևողական է լինելու այդ գործընթացում Արցախի հանրությանը համախմբելու գործում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ սուտ փոքր Հայաստանի համար. ինչպես Փաշինյանը, Լավրովն ու Միշելը խեղաթյուրեցին Ալմա Աթայի հռչակագիրը
Ալիեւին, ըստ երեւույթին, դուր է գալիս խայտառակ վիճակի մեջ դնել պետդեպարտամենտին. Մայքլ Ռուբին
Ալիեւը ուղիղ եթերում քննադատել է Էնդրյու Շոֆերին...
Զախարովան խոսել է ՄԱԿ-ում Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի հնարավոր հանդիպման մասին
«Հիմա կարող եմ ասել, որ մենք նաեւ կողմերի հետ շփման մեջ ենք»,-հավելել է նա․․․
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
Ադրբեջանի զինդատախազի անհեթեթ միտքը. «Հայաստանն օգտագործում է ադրբեջանցի անհետ կորածներին որպես ստրուկ»
Նա նաև հայտնել է, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել 90-ականներին զոհվածների 120 աճյուն․․․
Հայերն ապրել են Բաքվում եւ հեղինակություն ունեցել հասարակությունում. Ադրբեջանի ՊԱԾ պետ
Ալի Նագիեւը խոստովանել է, որ մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը հայերը հեղինակություն են վայելել ադրբեջանական հասարակությունում...
Ամենաշատ