News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Ջալալփուր քաղաքի մոտակայքում գտնվող գյուղում կովը երկու գլխով  չորսաքչանի հորթ է լույս աշխարհ բերել, գրում է Daily Mail-ը։

Նորածինն ունի մեկ մարմին, երկու գլուխ, չորս աչք եւ երկու քիթ: Կենդանու գլուխների բաժանման մասում գտնվում են երկու ականջ եւ մեկ ընդհանուր բերան։ Չնայած լուրջ դեֆորմացիային՝ ձագը կարողանում է խմել մոր կաթը։ Նա առողջ է եւ վայելում է կյանքը: Կենդանին դարձել է տասը օրական։

Գիտնականները նման շեղումն անվանում են պոլիցեֆալիա։ Այն կարող է առաջանալ կենդանիների տարբեր տեսակների, այդ թվում՝ կատուների, կովերի, այծերի, խոզերի, ոչխարների, մկների, թռչունների եւ կրիաների, ինչպես նաեւ մարդկանց մոտ:

Տեղի բնակիչներն անսովոր հորթի տեսքն ընկալել են որպես Աստծո հրաշք։ Այն բանից հետո, երբ երկգլխանի հորթի մասին լուրը տարածվել է, հարեւան շրջաններից եւ գյուղերից մարդիկ եկել են տեսնելու կենդանուն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայում ռնգեղջյուրը սպանել է կենդանաբանական այգու աշխատակցին և վիրավորել նրա ամուսնուն
33-ամյա կինն այդ օրը պետք է միջատներ վանող միջոց կիրառեր ռնգեղջյուրի վրա...
Աշխարհի ամենածեր հավը 21 տարեկան է դառնում 
Գինեսի ռեկորդների գրքին դիմել իրեն համոզել է ընկերուհին...
Հայաստանում առաջին անգամ արբանյակային տվիչ է տեղադրվել քարարծվի վրա
Մեր մասնագետները քարարծվի վրա հաջողությամբ տեղադրել են արբանյակային...
Կենդանաբանական այգու տարածքում սպիտակ արագիլը ընկել է ջրատարը
Օգոստոսի 30-ին Շրջակա միջավայրի նախարարություն ահազանգ է ստացվել, որ...
Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովի ժամանակ մակակներին կվախեցնեն ստվարաթղթե լանգուրներով եւ ճիչերով
Մակակները պարբերաբար խնդիրներ են առաջացնում քաղաքային իշխանությունների համար․․․
Հայտնի է աշխարհի ամենաշատակեր օձը
Այս տեսակի ներկայացուցիչների ընդհանուր երկարությունը տատանվում է 80 սմ-ից մինչև 1մ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ