News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կանադայի ՄակՄասթեր համալսարանի փորձագետները քաղաքային կենցաղի հետաքրքիր օրինաչափություն են բացահայտել։ Մեգապոլիսների այն բնակիչները, որոնք բնակվում են ծայրամասերում, ավելի արագ են ծերանում։

Ինչպես տեղեկացրել է Journals of Gerontology, Series A: Biological Sciences and Medical Sciences ամսագիրը, հեղինակներն իրականացրել են տվյալների ուսումնասիրություն մի քանի հազար կանադացիների կենսակերպի եւ կյանքի պայմանների մասին։ Այդ արդյունքները համեմատել են առողջության ցուցանիշների հետ։

Այնուհետեւ հետազոտողները հաշվարկներ են կատարել, որոնք ի ցույց են դնում տարբերությունը փորձարկվողների անձնագրային/պաշտոնական եւ կենսաբանական տարիքի միջեւ։

Պարզվել է, որ ծայրամասերի բնակիչներն ավելի արագ են ծերանում բջջային մակարդակում՝ նրանց համեմատ, ովքեր ապրում են քաղաքների կենտրոններին մոտ։ Փորձագետները եկել են այն եզրահանգման, որ ավելի արագ ծերանալու (ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեւոր) հիմնական պատճառը ծայրամասերի բնակիչների չբավարարվածությունն է կյանքից։

Ծայրամասային շրջանների պայմաններն ինքնին նկատելիորեն ավելի վատն են, քան կենտրոնում։ Սա առողջության վատացման օբյեկտիվ պատճառ է։ Բայց շատ ավելի վատ է, երբ գործի մեջ են մտնում հոգեբանական գործոնները։

Մարդը հաճախ ճնշված է իր դրությամբ, ունի թերարժեքության բարդույթ։ Ծայրամասերի բնակիչների համար ավելի դժվար է հոգեհարազատ աշխատանք գտնել, իսկ եթե այն ունեն էլ, ապա մինչեւ աշխատանքի վայր հասնելը երկար ժամանակ եւ նյարդեր է խլում։ Այնտեղ ավելի վատ է զարգացած ենթակառուցվածքը՝ քիչ են խանութները, դպրոցները, մանկապարտեզները։ Այս ամենը վատթարացնում է իրավիճակը, հանում հավասարակշռությունից։

Տարիների ընթացքում վիճակն ավելի է վատանում, բացասական հետեւանքներն օրգանիզմում կուտակվում են։ Եվ անգամ բնակության վայրը փոխելով ավելի հարմարավետով կենտրոնում՝ մարդն արդեն ի վիճակի չի լինում հաղթահարել ծերանալու իներցիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ