News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ անվտանգության հարցեր է քննարկել։

«Ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է, նույնիսկ կասեի լավ։ Մենք համագործակցում ենք այս ոլորտում։ Ամենազգայուն հարցերի հետ կապված, որոնց շուրջ պայմանավորվել ենք, ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրվածի․ հուլիսի 7-8-ը ավարտվում է համապատասխան սպառազինության  պատրաստումը։ Եվ մենք անմիջապես կսկսենք միջոցառումներ՝ կապված ձեր տարածքում համապատասխան տեսակի զենքեր տեղակայելու հետ։ Ամեն ինչ ըստ ծրագրվածի է ընթանում, ամեն ինչ կայուն է»,- ասել է Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաեւ տնտեսական ոլորտում համագործակցությանը։

Մոսկվայի եւ Մինսկի միջեւ տնտեսական հարաբերությունները փոխվում են դեպի լավը, շեշտը դրվում է ոչ միայն համագործակցության ավանդական, այլ նաեւ բարձր տեխնոլոգիական ոլորտների վրա, ընդգծել է ՌԴ ղեկավարը։

«Սա չի կարող չուրախացնել։ Հիմա չեմ պատրաստվում խոսել աճող առեւտրաշրջանառության թվերի մասին։ Իսկ անվտանգության տեսանկյունից ավելի լավ է, դրա մասին հիմա մենք առանձին կխոսենք՝ դեմ առ դեմ»,- հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ