News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ գործակալությունը հետաքննում է քրեական գործ՝ Սամարայի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության պահեստից 6 տոննա մեթիլ սպիրտ հափշտակելու փաստով։ Այն օգտագործվել է «Միստր սիդր» վտանգավոր փոխնակ ալկոհոլային ըմպելիքի պատրաստման համար։ Քննիչները պահանջում են կալանավորել գործով մեղադրյալներին, գրում է «Կոմերսանտը»։

«Պարզվել է, որ 2023 թվականի մայիսին Դմիտրի Եգորովը եւ նրա հայրը՝ Ալեքսեյ Եգորովը, ոստիկան Իվան Գրեբենկինի հետ միասին Սամարայի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության պահեստից 6 տոննա մեթիլ սպիրտ են հափշտակել եւ այն վաճառել Արտյոմ Հայրապետյանին, որը սպիրտի անօրինական մատակարարումներ է իրականացրել Հուսեյնովին։ Արդյունքում թունավոր նյութն օգտագործվել է ալկոհոլ պարունակող ըմպելիքի արտադրության մեջ, որը մատակարարվել է Ռուսաստանի մի շարք շրջաններ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Արտյոմ Հայրապետյանին, Իվան Գրեբենկինին, Դմիտրի Եգորովին ուժայինները բերման են ենթարկել, նրանց մեղադրանք է առաջադրվել, քննիչները մտադիր են միջնորդել նրանց կալանավորելու համար։ Ալեքսեյ Եգորովի նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել։ Այս քրեական գործի ֆոնին ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը աշխատանքից ազատել է Յուրի Սաֆրոնովին՝ Սամարայի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության պետի տեղակալին, որը վերահսկում էր թիկունքի ստորաբաժանումների գործունեությունը։

Հունիսի 5-ից գրանցվել է զանգվածային թունավորում «Միստր Սիդր» ըմպելիքով, որը արտադրվել է Սամարայի «Անդի» ՍՊԸ կողմից «Վարկա» մասնավոր գարեջրի գործարանում։ ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով՝ ալկոհոլային թունավորման հետեւանքով մահացել է 31, տուժել 101 մարդ։ Սիդրն առգրավվել  է Ռուսաստանի 11 մարզերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուսաղբյուր գյուղում տներից մեկի տանիքն ամբողջությամբ այրվել է
Հոկտեմբերի 3-ին, ժամը 00։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի...
Հրդեհ Արարատյան փողոցում․ տուժածներ չկան
Հոկտեմբերի 2-ին, ժամը 02։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ»-ը եւ «Opel»-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Հոկտեմբերի 2-ին, ժամը 01։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Գորիս-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է բեռնատարին, ապա Volkswagen-ին. վիրավորվել են կին և 2 երեխա
Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է...
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ» եւ «Մերսեդես» մեքենաները եւ փակել ճանապարհը. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20։15-ին Վայոց ձորի մարզային փրկարարական...
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է. մահացածը Արցախի Մարտունի քաղաքից էր
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.37-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 66-ամյա տղամարդ...
Ամենաշատ