
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հյուրանոցի վրա գրոհայինների հարձակման հետեւանքով առնվազն 9 մարդ է զոհվել, հաղորդում է Սոմալիի ազգային հեռուստատեսությունը (SNTV)։
Ավելի վաղ Garowe ինտերնետ-պորտալը հայտնել է, որ «Աշ Շաբաբի» զինյալները գրոհել են Սոմալիի մայրաքաղաքում գտնվող Pearl Beach հյուրանոցը, որտեղ հաճախ են մնում պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Ավելի ուշ SONNA գործակալությունը հայտնել է, որ անվտանգության ուժերը հաջողությամբ չեզոքացրել են գրոհայիններին։ Ուժայիններին հաջողվել է փրկել 84 մարդու։
Արմատական «Աշ Շաբաբ» իսլամիստական խմբավորումը սերտ կապեր ունի «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ: Այն զինված պայքար է մղում Սոմալիի կենտրոնական կառավարության դեմ եւ խոչընդոտում ՄԱԿ-ի մարդասիրական գործունեությանը։ ԱՄՆ-ն կանոնավոր հարվածներ է հասցնում «Աշ Շաբաբ»-ի դիրքերին։