News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Հիգիենայի եւ առողջության համար ապրանքներ արտադրող շվեդական Essity ընկերությունը կդադարեցնի գործունեությունը Ռուսաստանում։ Ակտիվները ռուս գնորդին վաճառելու գործարքը հավանության է արժանացել կառավարության կողմից, այն կավարտվի մինչեւ երկրորդ եռամսյակի ավարտը: Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը, փոխանցում է РБК-ն։

Essity-ն սկսել է լքել ռուսական շուկան անցյալ ապրիլին, 2022 թվականի համար ընկերությունը դուրս է գրել ռուսական ակտիվները մոտ 1,7 միլիարդ շվեդական կրոնի չափով (6,8 միլիարդ ռուբլի)։ Նույն թվականին Ռուսաստանում ընկերության զուտ շահույթը կազմել է ընդհանուր վաճառքի մոտ 2 տոկոսը։

Essity-ի արտադրած ապրանքներից են Libero մանկական տակդիրները, Libresse կանացի հիգիենայի միջոցները, TENA անմիզապահության պաշտպանության արտադրանքը, զուգարանի թուղթը, թղթե սրբիչները, թաշկինակները եւ Tork անձեռոցիկները, ինչպես նաեւ ձեռքերի հակասեպտիկ գելերն ու օճառը:

Ռուսաստանում ընկերությունը գործում է 1994 թվականից, որտեղ Essity-ն ունի երեք գործարան՝ մեկը Լենինգրադի մարզի Սվետոգորսկ քաղաքում, եւս երկուսը՝ Սովետսկում եւ Տուլայի մարզի Վենեւում։ Նրանց համար աշխատում է մոտ 1,3 հազար մարդ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Ուկրաինային տվել է Իրանից առգրաված ավելի քան 1 միլիոն փամփուշտ
Խոսքը 7,62 միլիմետր տրամաչափով փամփուշտների մասին է
CNN. ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի Իրանից առգրաված զենքն ու զինամթերքը
ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը այս քայլի մասին կհայտարարի մինչև այս շաբաթվա վերջ
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Հոկտեմբերի 4-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին...
Բայդենն Ուկրաինային շարունակական աջակցության շուրջ բանակցություններ է վարել դաշնակից երկրների առաջնորդների հետ
Զրույցին մասնակցել են Կանադայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի...
Զելենսկին այցելել է ռազմաճակատի ամենաթեժ շրջաններից մեկը
Գերագույն գլխավոր հրամանատարը հանդիպում է ունեցել բրիգադի հրամանատարների...
Դանիան 14,12 միլիոն դոլար է հատկացրել Կիևի համար 155 մմ տրամաչափի ռազմամթերք գնելու համար՝ EDA-ի շրջանակներում
Կիևին ռազմական օգնության միջոցները կտրամադրվեն Դանիայի Ուկրաինայի հիմնադրամից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ