News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

 Երկրի հանքային պաշարները մի օր կսպառվեն, և մարդկությունն անխուսափելիորեն դրանց հետևից տիեզերք կգնա։ ՆԱՍԱ-ում դրան ակտիվորեն պատրաստվում են արդեն հիմա․ մի քանի անգամ հետաձգված «Psyсhe» («Փսիխեա») առաքելությունը դեպի մետաղներով հարուստ Փսիխեա աստղակերպ մեկնարկում է արդեն այս տարվա հոկտեմբերին, տեղեկացնում է «Տեխկուլտը»։

Թռիչքը տևելու է 5 տարի, 10 ամիս։ Առաքելության նպատակն ավելի քան 220 կմ տրամագծով աստղակերպի ուսումնասիրությունն է։ Այն կընթանա առնվազն 26 ամիս։ Այդ ընթացքում տիեզերական զոնդը կհետազոտի երկնային մարմնի քիմիական կազմը, ձգողականության ուժը, խտությունը և կառուցվածքը։ Փսիխեայի առանձնահատկությունն այն է, որ աստղակերպը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից։ «Երկրային» գներով փորձագետները նրա արժողությունը գնահատում են 10 կվադրիլիոն դոլար, ինչը գերազանցում է ներկայիս երկրային ողջ տնտեսության արժողությունը (110 տրլն դոլար) 90 անգամ։

Գիտնականների կարծիքով, Երկրին մոտ հանքային պաշարների անհատակ պահեստը Մարսի և Յուպիտերի միջև գտնվող աստղակերպերի գոտին է, որ բաղկացած է մեր Արեգակնային համակարգի «շինարարական նյութից»։ Եթե այդ «գործը գլուխ բերվի», ապա Երկրի յուրաքանչյուր բնակչին բաժին կհասնի 100 մլրդ դոլարի հանքային պաշարներ։

Առայժմ պարզ չէ, ինչպես այդ անհամար հարստությունը հասցնել մեր մոլորակ, սակայն արդեն ստեղծվել են մի քանի ընկերություններ, որոնք աստղակերպերի առևտրական մշակման հնարավորություններ են որոնում։ «Փսիխեա» առաքելության արդյունքներն, անկասկած, կօգնեն առաջ գնալ այս ուղղությամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղում մարտերը դադարեցնելու ջանքերին
Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերականգնմանն ուղղված շարունակական ջանքերի համար
Ֆիդանը և Բլինքենը քննարկել են հացահատիկի գործարքը և Լեռնային Ղարաբաղը
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և Ղարաբաղում․․․
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՀ-ի ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրվելու որոշումը կկայացնի այս տարվա վերջին
The Telegraph-ը հայտնել էր, որ Բայդենը պնդում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում հատկապես ֆոն դեր Լլայենի նշանակումը
Ստոլտենբերգ. ԱՄՆ-ը կկենտրոնանա Չինաստանի վրա, եթե Ուկրաինան հաղթի
Ըստ Ստոլտենբերգի՝ եթե Կիևը հաղթի հակամարտությունում, ԱՄՆ-ն կունենա Եվրոպայում երկրորդ ամենամեծ բանակը, ինչը․․․
Ստոլտենբերգն անհնար է անվանել Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ՝ պատերազմի պատճառով
«Ակնհայտ է, որ ակտիվ պատերազմն անհնար է դարձնում նրանց այսօր կամ վաղը  հրավիրելը», - ասել է Ստոլտենբերգը՝ նշելով նաեւ, որ․․․
Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն կմնա միջուկային դաշինք
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն հանդես է գալիս սպառազինությունների վերահսկման օգտին և միշտ աջակցել է վերահսկողության համաձայնագրերին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ