News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամեդ բեն Զաիդ Ալ Նահայյանը հունիսի 10-ին աշխատանքային այցով ժամանել է Ստամբուլ։

Ինչպես տեղեկացնում է WAM լրատվական գործակալությունը, օդանավակայանում ԱՄԷ նախագահին դիմավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այցի ընթացքում Մուհամեդ բեն Զաիդ Ալ Նահայյանը քննարկելու է ԱՄԷ-ի և Թուրքիայի   ռազմավարական հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև երկու երկրների միջև բազմակողմանի տնտեսական գործընկերության զարգացման  հարցերը։

2021 թ․ նոյեմբերին շեյխ Մուհամեդը, որն այն ժամանակ կրում էր Աբու-Դաբիի գահաժառանգ արքայազնի տիտղոսը և զբաղեցնում էմիրությունների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալի պաշտոնը, այցելել էր Անկարա։ Դա 2012 թվականից ի վեր ԱՄԷ կառավարության բարձրաստիճան ներկայացուցչի առաջին այցն էր Թուրքիա։

Այն ժամանակ ԱՄԷ-ն 10 մլրդ դոլար հատկացրեց  Թուրքիայի տնտեսության մեջ ներդրումներ անելու համար։ 2023 թ․ մայիսի 4-ին ԱՄԷ-ն և Թուրքիան համաձայնագիր կնքեցին համապարփակ տնտեսական գործընկերության մասին, որն ուղղված է երկրների միջև առաջիկա հինգ տարում ապրանքաշրջանառությունը մինչը 40 մլրդ դոլարի հասցնելուն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ