News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 22-ին Երեւանում տեղի են ունեցել քաղաքական հերթական խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի եւ Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ-ից:

Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկկողմ բարիդրացիական հարաբերությունների աճող դինամիկան, քննարկել հայ-վրացական բարձր մակարդակի շփումները եւ քաղաքական երկխոսության օրակարգը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր ներդնել պետությունների միջեւ հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, ինչպես նաեւ երկկողմ տնտեսական, մշակութային, կրթական կապերի ամրապնդմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի բարելավմանը:

Նախարարի տեղակալ Կոստանյանը վրացական կողմին է ներկայացրել Ադրբեջանի կողմից այս օրերին իրականացվող ագրեսիվ գործողությունները, որոնք վտանգում են Հարավային Կովկասում կայունությունը եւ խաղաղությունը։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուտափույթ հասցեագրման կարեւորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ականատեսն ենք, թե ինչպես են վրացի գործընկերները վերականգնում՝ Տավուշի և Լոռու մարզերում վնասված երկաթուղին. Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին...
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Կեցցե՛ հայ-վրացական հարատեւ բարեկամությունը…
«Կարևոր ներդրում մեր ռազմավարական գործընկերության մեջ». Վրաստանի դեսպանը ՄԱԿ-ում ՀՀ-ի քվեարկության վերաբերյալ
Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ևս մեկ կարևոր քայլ. Շնորհակալ եմ Հայաստանին...
Միրզոյանը Վրաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել հեղեղումների հետևանքները և իրականացվող աշխատանքները
Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը...
Վրաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է իրավասու մարմիններին
Ս.Մ.-ն մեղադրվում է ապօրինի ձեռք բերած, հրազեն հանդիսացող ինքնաձիգով 2019 թվականի սեպտեմբերի 4-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով...
Իլիա Դարչիաշվիլին Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին
Թող այս օրը ձեր ժողովրդի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ