News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Հունիսի 27-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի և առաջիկայում կայանալիք ԱԺ հերթական նիստերի  օրակարգային հարցերը:

Օրակարգերում ներառված են Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2023 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը,   Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2022 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին և Հաշվեքննիչ պալատի 2022թ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումները:

Ընդգրկված են նաև շուրջ մեկ տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ, Արցախի Հանրապետության 2022թ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, հարցեր Հանրապետության Նախագահին և պատգամավորների հայտարարություններ:

Խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահը հայտարարել է, որ հունիսի 28-ին և 29-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվեն ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի վերջին նիստերը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ