News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Մարտինետտիին:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրա այցը համագործակցության զարգացման նոր խթան կհանդիսանա:

«Ըմբշամարտը Հայաստանում ավանդաբար հարգված եւ հաջողության հասած մարզաձեւերից մեկն է, որն այսօր էլ բավականաչափ ուշադրության է արժանանում, թեեւ, ինչպես բոլոր դեպքերում, այս պարագայում եւս, մենք, իհարկե, կցանկանայինք շատ ավելի լավ արդյունքներ ունենալ»- ասել է երկրի ղեկավարը եւ հավելել. «այդ է պատճառը, որ մեր ազգային օլիմպիական կոմիտեն, սպորտի նախարարությունը, ըմբշամարտի ֆեդերացիան փորձում են շատ ավելի մեծ ուշադրություն հրավիրել այս մարզաձեւին. մենք ցանկանում ենք, որպեսզի ավելի շատ երեխաներ զբաղվեն ըմբշամարտով, բարելավում ենք պայմանները, ձգտում ենք Հայաստանում միջազգային մրցաշարեր անցկացնել, որովհետեւ այդ ամենն են, որ, ի վերջո, կբերեն լավ արդյունքների»:

Ռաֆայել Մարտինետտին ասել է, որ հանդիպումների ընթացքում քննարկել է Երեւանում մարզչական դպրոց հիմնելու հարցը, քանի որ Հայաստանը տվել է ըմբշամարտի բազմաթիվ լավ մարզիչներ:

Քննարկվել է նաեւ 2010թ. հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հարցը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է մեր երկրում նման բարձրակարգ մրցաշարի անցկացմամբ եւ կանի հնարավորը` այն պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Ռաֆայել Մարտինետտին նաեւ ասել է, որ ուշադրությամբ հետեւում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: «Լինելով Շվեյցարիայի քաղաքացի, ես ուրախ եմ, որ իմ երկիրը կարողացել է աջակցել այդ գործընթացին»,- ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ