Բրիտանացի զբոսաշրջիկն իր անունը գրիչով գրել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի հնագույն կամրջի վրա և հայտնվել ոստիկանությունում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ 20-ամյա մի աղջիկ, ում անունը չի նշվում, 678-ամյա Պոնտե Վեկիո կամրջի վրա գրություն է թողել։ Ոստիկանները հայտնաբերել են օրինախախտին և ստիպել նրան ջնջել անունը և տուգանք վճարել։