News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ օգոստոսի 8-ին, հայտարարեց, որ մասնակցելու է սեպտեմբերի 17-ին սպասվող ավագանու ընտրություններին։ Նա գլխավորելու է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը։

«Հայտարարում եմ՝ իմ թիմի հետ մասնակցելու եմ ավագանու առաջիկա ընտրություններին։ Մեր թիմը չունի մեծ գումարներ, լրատվամիջոցներ, օլիգարխներ, մեր միակ հարստությունը, դուք եք, երեւանցիներ։ Միակ որոշողը դուք եք։ Մենք միասին ամեն ինչ կարող ենք»,- նշեց Մարությանը։

Թեպետ փաստաթղթերը եւ նախընտրական ցուցակը ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 13-ն է, սակայն մամուլում կան տեղեկություններ Մարությանի հնարավոր թիմակիցների մասին։

Մարությանի թիմում ընդգրկված լինելու մասին իր ֆեյսբուքյան էջում առաջինը հայտարարել է Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

Մամուլում տեղեկություններ կան, որ ցուցակում ընդգրկված են նաեւ ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը եւ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը։

NEWS.am-ի հետ զրույցում Ավանեսովը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ այն կմեկնաբանի մի քանի օրից։

Իսկ Քրիստինա Վարդանյանի հետ կապվել մեզ չհաջողվեց։

Հիշեցնենք, որ նրանց բոլորի հետ Մարությանն աշխատել է քաղաքապետ եղած տարիներին։ Իշխող ուժի եւ Հայկ Մարությանի միջեւ կապը խզվել էր պատերազմից հետո։ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն հայտնեց Մարությանին՝ նրան հեռացնելով քաղաքապետի պաշտոնից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ