News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը


«Գելլափ ինթերնեշնլ» ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանն այսօր՝ օգտոստոսի 9-ին, մամուլի ասուլիսին ներկայացրեց սեպտեմբերի 17-ի կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին երեւանցիների շրջանում արված հարցումների արդյունքները:

Նա նշեց, որ հարցումներն արվել են մինչեւ օգոստոսի 5-ը: Նշենք, որ երեկ ընտրություններին մասնակցելու մասին է հայտարարել նաեւ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հարցվածների 9,3 տոկոս-ը նշել է, որ ընտրելու է «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Տիգրան Ավինյանին, 3,7 տոկոսը նշել է Հայկ Մարությանին, 2,8 տոկոսը՝ «Հայաստան»  դաշինքին, 2,2 տոկոսը՝ «Հայաստանի Եվրոպական» կուսակցության թեկնածու Կարեն Սարգսյանին, 2,2 տոկոսը «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանին, 2 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Խաժակյանին, 1,4 տոկոսը՝ «Հանրային ձայն» կուսակցության թեկնածու Արտակ Գալստյանին, ՀՀԿ-ին՝ 1,2 տոկոսը, 1,1 տոկոսը՝ «Հաղթանակ» կուսակցության թեկնածու Վիկտոր Մնացականյանին, «Հանրապետություն»  կուսակցության թեկնածու Արտակ Զեյնալյանին՝ 0,9 տոկոսը, «Ուժը հայրենյաց» կուսակցությանը՝ 0,7 տոկոսը, «Միացյալ Հայաստան» կուսակցության թեկնածու Երվանդ Թարվերդյանին՝ 0,7 տոկոսը, «Արդար Հայաստան» կուսացկության թեկնածու Նորայր Նորիկյանին՝ 0,4 տոկոսը, ԲՀԿ-ին՝ 0,1 տոկոս:

Ընտրություններին չմասնակցելը նշել է 19,2 տոկոս, ոչ մեկին չեն ընտրելու՝ 11 տոկոսը, դժվարացել է պատասխանել 33,4 տոկոսը, հարցին հրաժարվել է պատասխանել 5,7 տոկոսը:

Անդրադառնալով արդար ընտրություններ անցկացնելու մասին հարցմանը, քաղաքացիների 16,1 տոկոսը միանշանակ պատասխանել է, որ լինելու է արդար ընտրություններ, «այո» է պատասխանել 28,9 տոկոսը, «ոչ» նշել է 19,5 տոկոսը, «միանշանակ ոչ» նշել է 32,1 տոկոսը:

Արամ Նավասարդյանի խոսքով՝ եթե պատասխանները գումարելու դեպքում ստացվում է, որ շուրջ 55 տոկոսը չեն վստահում արդար ընտրությունների անցկացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ