News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեք տարի շարունակ մենք մեր երեխաներից լուր ենք ուզում իմանալ, դռներ ենք ծեծում, բայց ապարդյուն, պետական մարմինները մեկը մյուսի վրա են գցում պատասխանատվությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած համարվող, «Քիմիկների զորամասի» զինծառայող Համլետ Մալխասյանի մայրը՝ Արմինե Մալխասյանը։

Նա վստահեցրեց, որ ունի հստակ փաստեր, որոնք ապացուցում են, որ իր որդին գերության մեջ է, սակայն պետական մարմինները դրան ականջալուր չեն լինում։

«Առավոտյան 11-ից հանդիպում ենք խնդրում Սուրեն Պապիկյանի հետ, բայց նա չի պատրաստվում հանդիպել այն ծնողների հետ, որոնց երեխաները կյանքն են տվել հայրենիքի համար։ Փոխնախարար Սարգսյանը ոչ մի հստակ պատասխան չտվեց, ասաց, որ Պապիկյանը մի քանի օրվա ընթացքում որոշ ծնողների հետ հանդիպում կունենա, բայց մենք պահանջում ենք, որ այսօր նա մեզ հետ հանդիպի։ Ինչո՞ւ չի ներկայանում Պապիկյանը, շա՞տ է վախենում։ Բոլոր պատկան մարմիններն ասում են՝ ի՞նչ անենք Ալիեւի դիմաց, բայց որ չեք կարողանում, վեր կացեք այդ աթոռներից։ Մի՞թե մենք արժանի չենք, որ մեզ ընդունեն։ Մի հատ զանգեն իրենց երեխեքին, մի քանի րոպե չպատասխանեն, ոնց կխառնվեն իրար, բա մենք ի՞նչ անենք երեք տարի այսպես»,- նշեց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ