News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Առաջիկա ժամերի ընթացքում հրաժարական են տալու և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, և պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, հաղորդում է «Հրապարակը»:

Ըստ կայքի տեղեկությունների՝ Արայիկ Հարույունյանը հրաժարական տալուց առաջ աշխատանքից կազատի Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանին։

Ըստ այդմ, երկրի ղեկավարումը կանցնի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին։ Ըստ ամենայնի՝ նա էլ կլինի նախագահի պաշտոնի թեկնածուն, որին պետք է ընտրի Ազգային ժողովը։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին լուրերը Արցախի նախագահականից ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում. «Այս պահին չեմ կարող այդ տեղեկությունը մեկնաբանել, սպասենք պաշտոնական հաղորդագրությանը»,- ասել է Հարությունյանի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ տելեգրամյան ալիքները, այդ թվում Բաղրամյան 26-ը, տեղեկություն էին հայտնել, որի համաձայն Արայիկ Հարությունյանն այսօր հրաժարական կտա։ Ավելի վաղ ևս տեղեկություններին էին շրջանառվում Հարությունյանի հրաժարականի մասին, որոնք հերքվեցին։

Սակայն, օրեր առաջ Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում ավելի քան 6 ժամ տևած խորհրդակցությունից հետո Վերածննդի հրապարակում հավաքված արցախցիներին  ներկայացրել էր քննարկման արդյունքները։

Նա տեղեկացրել էր, որ քննարկվել է նաև նախագահի պաշտոնում իր մնալ-չմնալու հարցը։ «Վաղը, մյուս օրը ավելի նեղ կազմով կորոշենք, եթե պետք լինի, որ ես հրաժարական տամ»,-ասել է Հարությունյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ