News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նախագահ, Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հովանու ներքո անցկացվող կայուն զարգացման նպատակներին նվիրված գագաթնաժողովի ընթացքում ներկայացրել է ԵԱՏՄ անդամ պետությունների համատեղ հայտարարությունը ԵԱՏՄ շրջանակներում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրագործման վրա Եվրասիական տնտեսական ինտեգրման ազդեցության թեմայի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԵՏՀ մամուլի ծառայությունից։

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության անունից կցանկանայի տեղեկացնել այն մասին, թե ինչպես է ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական ինտեգրման գործընթացների զարգացումը նպաստում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից կայուն զարգացման նպատակների իրականացմանը։

Ներկայումս ԵԱՏՄ-ն զարգացած ինտեգրացիոն տարածաշրջանային միավորումներից մեկն է, որի շրջանակներում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի տեղաշարժի ազատությունը: ԵԱՏՄ-ի հիմնական խնդիրը նրա անդամ պետությունների քաղաքացիների բարեկեցության բարձրացումն է։ Այդ նպատակով ակտիվ աշխատանք է տարվում համագործակցության առանձին ոլորտներում ԵԱՏՄ ընդհանուր շուկաների ձեւավորման ուղղությամբ։ Այսօր ԵԱՏՄ-ն ավելի քան 184,3 միլիոն սպառող ունի։ Անդամ պետությունների համախառն ՀՆԱ-ն կազմում է ավելի քան 2 տրիլիոն ԱՄՆ դոլար։

Եվրասիական ինտեգրման հիմքում ընկած են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի եւ դրա բոլոր մասնակիցների շահերը հաշվի առնելու, ինչպես նաեւ առանց բացառումների եւ սահմանափակումների Մաքսային միության գործունեության սկզբունքները:

ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետություն կոնկրետ քայլեր է ձեռնարկում կայուն զարգացման նպատակներին հասնելու համար։

ԵԱՏՄ-ն դարձել է տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունների շարքում առաջին միավորումը, որը վերլուծել է ինտեգրման խորության եւ կայուն զարգացման նպատակների իրականացման գործում առաջընթացի միջեւ կապը:

Մեր պետությունների քաղաքացիները զգում են ԵԱՏՄ-ում իրացված աշխատուժի ազատ տեղաշարժի գործնական առավելությունները։

ԵԱՏՄ անդամ պետություններում աշխատող մեր երկրների եւ գործընկերների բիզնեսը ծառայությունների միասնական շուկայի շահառու է: ԵԱՏՄ շրջանակներում մատուցվող ծառայությունների ընդհանուր ծավալի մոտ 50%-ը իրականացվում է միասնական կանոններով։

Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար անդամ պետությունները պայմանավորվել են ֆինանսական շուկաների կարգավորման ոլորտում ազգային օրենսդրությունների փուլային ներդաշնակեցման մասին մինչեւ 2025 թվականը:

Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում կարեւոր նշանակություն ունի միջազգային համագործակցությունը: ԵԱՏՄ-ն հանդես է գալիս ինտեգրացիոն կառույցների իրավահավասար երկխոսության օգտին եւ դրանում տեսնում է համաշխարհային տնտեսական ճարտարապետության առավել արդյունավետ գործունեության գրավականը»,-նշել է Օվերչուկը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ի հետ ներքին քննարկումներ կունենանք. Քերոբյանը` մեքենաների մաքսազերծման գների մասին
Նախարարն ընդգծեց` ԵԱՏՄ–ն հարթակ է, որտեղ տարբեր երկրներ ունեն հավասար ձայնի իրավունք, և այն խնդիրների դեպքում, որտեղ ՀՀ կառավարությունը…
ԵԱՏՄ մասնաբաժինը համաշխարհային տնտեսության մեջ բավականաչափ չի աճում. Մյասնիկովիչ
Կայացել է ԵՏՀ և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստը…
Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների զրույցը կարող է հանգստացնել իրավիճակը. Մարկեդոնով
Միաժամանակ, զգացվում է, որ Երեւանը պատրաստ չէ (գոնե դեռ) հարաբերություններում խորացող անջրպետին...
ՀՀ-ն պետք է մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին. Նախագահություն ենք ստանձնում. Ալեն Սիմոնյան
Մենք այդ կառույցի նախագահությունն ենք ստանձնում, տնտեսական առումով դա այս պահի դրությամբ մեր տնտեսական միջավայրն է...
ԵՏՀ խորհուրդը սահմանել է ԵԱՏՄ երկրներ 2024 թ-ի համար տավարի մսի անմաքս ներմուծման քվոտաները 
Սակագնային արտոնությունը կտարածվի միայն խոշոր եղջերավոր անասունի մսի վրա...
ԵԱՏՄ ապրանքների ներմուծման և արտահանման թույլտվությունները կարելի է ստանալ էլեկտրոնային եղանակով
Նախատեսվում է, որ փաստաթղթի որոշ նորմեր կկիրառվեն ըստ անդամ պետությունների պատրաստության աստիճանի...
Ամենաշատ