News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Յաապ Ֆրեդերիկսը սեպտեմբերի 26-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ դեսպանատան աշխատակիցների ուղեկցությամբ: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Դեսպան Յաապ Ֆրեդերիկսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո դեսպան Յաապ Ֆրեդերիկսը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ պետքարտուղարի կրթական և մշակութային հարցերով փոխտեղակալն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի...
Լիտվացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Լիտվացի խորհրդարանականները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Սուրբ...
Ցեղասպանությունից հետո Երուսաղեմ տեղափոխված բազմաթիվ հայեր մտահոգված են Կովերի այգու շուրջ ստեղծված իրավիճակով
Տեղեկանալով, որ վերաբնակիչները վերադարձել են․․․
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը…
Դատապարտում ենք որևէ ժողովրդի ցեղասպանության ենթարկելու փորձերը. Իրաքի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Իրաքի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի...
Նիլս Անենն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Ամենաշատ