News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Թուրքիայի անվտանգության ուժերը գործողություն են սկսել երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ 18 նահանգներում, ձերբակալվել է 90 կասկածյալ, գրել է Yeni Şafak կառավարամետ թերթը։

«Ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) եւ անվտանգության ուժերը սկսել են «Քնած օղակ» գործողությունը 18 նահանգներում, կենտրոնը՝ Շանլըուրֆայում, ՔԱԿ անջատողական ահաբեկչական կազմակերպության դեմ։ Ներկա պահին գործողության շրջանակում ձերբակալվել է մոտ 90 կասկածյալ»,- գրել է պարբերականը։

Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան անցած կիրակի տեղեկացրել է ահաբեկչության փորձի մասին Անկարայի կենտրոնում, նախարարության շենքի մոտ, մեկ ահաբեկիչ պայթեցրել է իրեն, մյուսը չեզոքացվել է։ Ինչպես տեղեկացրել է A Haber հեռուստաալիքը, Թուրքիայում արգելված ՔԱԿ-ը ստանձնել է ահաբեկչության փորձի պատասխանատվությունը։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը այս իրադարձություններից հետո տեղեկացրել է օդային հարվածների մասին, որոնք հասցվել են ՔԱԿ գրոհայինների օբյեկտներին Իրաքի հյուսիսում, տեղեկացվել է նաեւ գրոհայինների 20 օբյեկտների ոչնչացման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում հիմնի ժամանակ ոտքի չկանգնելու համար ձերբակալվել են քուրդ երկրպագուներ
Երկրպագուներին մեղադրանք է առաջադրվել...
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է ՔԲԿ-ի հետ կապի մեջ կասկածվող 110 անձի
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ ձերբակալվածների թվում կան տասնյակ քաղաքական գործիչներ, լրագրողներ․․․
Ֆրանսիան պարտք ունի մեզ. քուրդ ակտիվիստներ
Փարիզում է սպանվել իմ քույրը, ասել  է քուրդ ակտիվիստը...
Քրդերը Ֆրանսիայում եւ Եվրոպայում քայլերթի են դուրս եկել քուրդ ակտիվիստ կանանց սպանության 10-ամյա տարելիցի առիթով
Քրդերն իրենց զայրույթն են հայտնում քուրդ երեք կանանց չբացահայտված սպանությունների առիթով...
Ֆրանսիայում թուրք տղամարդը վիրավորել է քրդական համայնքից վարսավիրին
Սրահում քրդական ազգային երաժշտություն է միացված եղել․․․
Քրդական համայնքի անդամները լուռ երթ են անցկացնում՝ ի հիշատակ Փարիզում հրաձգության հետեւանքով երեք զոհվածների
Դատախազությունը հայտնել է, որ 69-ամյա ֆրանսիացուն նախնական մեղադրանք է առաջադրվել ռասայական դրդապատճառներով սպանության, մահափորձի եւ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար․․․
Ամենաշատ