News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Երևանում՝ նոյեմբերի 2-3-ը անցկացվելու է միջազգային համաժողով՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին։ Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային կինոկենտրոնից։

Հոբելյանական ծրագրերը՝ Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում, շարունակում են նորովի բացահայտել և վերագնահատել հարյուրամյա հայկական կինոժառանգությունը, կինոյի պատմության փուլերն ու դրանց կարևորությունը համաշխարհային կինոյի ներկապնակում։  Կարևոր այս կինոմիջոցառումն իրականացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Համաժողովին իրենց մասնակցությունն են ունենալու աշխարհի տարբեր երկրների՝ Եվրոպայի և Ասիայի, ոլորտի առաջատար մասնագետներ։ Համաժողովի նպատակն է մեկտեղել  արտերկրի և հայրենական կինոոլորտի ներկայացուցիչներին, կինոյի պատմաբաններին, կինոգետներին և ոլորտն ուսումնասիրող մասնագետներին՝ քննարկելու կինոյի զարգացման, պահպանման ու տարածման նորագույն ուղիները նոր դարշրջանում և ժամանակակից կինոյի զարգացման և տարածման, համարտադրության խնդիրները»,- նշում են Ազգային կինոկենտրոնից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կինոյի տան դիմացի հրապարակում կառուցվող «Աստղային պուրակը» կանվանակոչվի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով
Որոշման հիմնավորմն մեջ նշվում է, որ մշակութային ստեղծագործությունների անվանումներով փողոցների անվանափոխումը կարող է լինել...
Մահացել է Անուկ Էմեն
1966 թվականին Կլոդ Լելուշի «Տղամարդ և կին» ֆիլմում սիրահարված այրու դերը նրան բերեց Օսկարի նոմինացիա, «Ոսկե գլոբուս»՝ լավագույն դերասանուհու անվանակարգում և մուտք՝ Հոլիվուդ...
«Մէկ կադր» 22-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնում կներկայացվի 150 ֆիլմ
Փառատոնի պաշտոնական բացումն ու փակումը տեղի կունենան Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը, իսկ ծրագրի ցուցադրությունները…
Որևէ սերիալ արտադրելու համար գուցե պահանջվի մեր տարեկան բյուջեի կեսը. Արա Շիրինյան
«Հանրայինի պարտավորությունները ֆիքսված են թե՛ «Հանրային հեռարձակողի մասին» օրենքով, թե՛ տարբեր որոշումներով Հանրայինն ունի բազմաթիվ…
Ռուսական Okko օնլայն-կինոթատրոնում տեղի կունենա Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա’21» քաղաքական դետեկտիվի պրեմիերան
Պրեմիերա օնլայն-կինոթատրոնում...
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
Ամենաշատ