News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Ես որեւէ բան չեմ արել պաշտոնի համար, չեմ ձգտել պաշտոնի, հոկտեմբերի 27-ից հետո էլ գնացել եմ իշխանության, որովհետեւ եղբորս ընկերները դեռ էն ժամանակ մտածում էին, որ էդ գործը կոծկվելու է եւ իրենց պետք էր մարդ, որի գալով իրենք վստահ կլինեին, որ այդ գործը չի կոծկվի, որ հետամուտ կլինեն մինչեւ վերջ «հակտեմբերի 27»-ի բացահայտմանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը։

«Եթե նայեք, թե 2000-ի մայիսի 2-ից հետո, երբ ինձ հանեցին, հոկտեմբերի 27-ի գործը ինչ 180 աստիճանի փոփոխություն ունեցավ, թե մինչ այդ տրված ցուցմունքները ում դեմ, ինչպես փոխվեցին եւ այդ մարդիկ ազատվեցին, եւ այսօրվա իշխանություններն էլ, որ ինձ հարցաքննում են, հարցաքննում են այդ ենթատեքստում, որովհետեւ ինձնից հետո գործը փախվեց, մեղադրյալներն ասում էին, որ իրենցից բռնությամբ, ուժի ազդեցությամբ են ցուցմունքներ վերցրել: Հետո դատական պրոցես եղավ ուժ կիրառողների նկատմամբ, պարզվեց՝ ուժ չի կիրառվել: Բայց միեւնույն է, հիմնավոր համարվեցին մայիսի 2-ից հետո տված ցուցմունքները, իսկ մինչեւ այդ եղած ցուցմունքները, երբ ես վարչապետ էի, հիմնավոր չճանաչվեցին»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ