News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Անազատության մեջ պահվող Տաթևիկ Վիրաբյանը երեկ կրկին ուշագնաց է եղել: Այս մասին ահազանգում է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։

«Բժիշկները հսկում են: Այս պահին վիճակը կայուն է»,-մանրամասնում է փաստաբանը։

Առաջին անգամ նա ոըշագնաց էր եղել հոկտեբերի 15-ին Աբովյան ՔԿՀ խցում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժել է Տաթևիկ Վիրաբյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայցրած բողոքը։

Տաթևիկ Վիրաբյանը բերման է ենթարկվել սեպտեմբերի 19-ին Երևանի կենտրոնում հանուն Արցախի պաշտպանության տեղի ունեցած հավաքի ժամանակ։ Ոստիկանությունից հիմնավորում են, որ նա չի ենթարկվել ոստիկանների պահանջին, մասնակցել է զանգվածային անկարգություններին, սոցցացնցերում բռնության կոչեր է հնչեցրել։

Տաթևիկ Վիրաբյանն Արցախից է, պատերազմում զոհվել է նրա եղբայրը՝ Գևորգ Վիրաբյանը։ Ունի երկու անչափահաս երեխա, որոնց հիմա խնամում է տատը։

Փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ Տաթևիկ Վիրաբյանն անազատության մեջ գտնվող միակ կին քաղբանտարկյալն է. «Իրավաչափ չէ ընդհանրապես կալանքի տակ պահելը, թեկուզ հենց քրեական դատավարության իրավունքի իմաստով, որովհետեւ կալանքի համար հիմքերը ամբողջությամբ բացակայում են, բացի այդ, ձերբակալությունը տեղի է ունեցել ապօրինի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շնորհիվ Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած պայքարի՝ հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն. իրանագետ
Այս օրերին արձանագրվել է նաև շատ հետաքրքրական լեզվաբանական մի փաստ...
Ոստիկանությունն ինչպե՞ս է իր ուսադիրների վրա նստած խարանը մաքրելու. Գեղամ Մանուկյան
Ու ի՞նչ պիտի աներ օրենք պաշտպանող ոստիկանությունը. պարզ է, իր պարտականությունը կատարեր ու ապահովեր...
Քաղաքացիները փակել են Գայի պողոտան. Կարմիրբերատավորները սկսեցին բերման ենթարկել նրանց
Նրանք հորդորեցին ակցիայի մասնակիցներին դուրս գալ երթեւեկելի հատվածից, որոշ ժամանակ փողոցը փակ պահելուց հետո...
Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմը իր զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Մեր ձայնը կը միացնենք Վեհափառ Հայրապետին, Գերագոյն Հոգեւոր Խորհուրդին եւ բազում թեմական...
Երևանում մեկնարկել են խաղաղ անհանզանդության ակցիաներ. կան փակ ճանապարհներ (ուղիղ)
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին  Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին «Տավուշը հանուն...
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով. ոստիկանություն
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցի հետ կապված նախապես...
Ամենաշատ