News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Իրանում քաղաքական որոշումների կայացման վրա ազդող ամենաազդեցիկ փորձագետները մշտապես ասում են, որ Թեհրանը ոչ մի դեպքում չպետք է թույլ տա այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը, քանի որ դա սպառնալիք կստեղծի Իրանի ապագայի համար առաջիկա 100 տարում․ նրանք Իրանի երկարաժամկետ զարգացման բանալին համարում են հայկական սահմանի անձեռնմխելիությունը։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում ասաց Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։

Նրա դիտարկմամբ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի Բաքվի և Անկարայի համար՝ ելնելով նրանից, որ Հայաստանը թուլացած է, և կարելի է զիջումներ ստանալ։

Պատգամավորը նշեց, որ Թուրքիան և Ադրբեջանը տարբեր հայտարարություններով փորձում են մեղմել Իրանի դիրքորոշումը, սակայն Թեհրանը գիտի, որ այդ սպառնալիքը կա։

«Տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ Իրանի շեշտադրումը չի փոխվել, բայց իրավիճակը շատ արագ է փոխվում, փակ դռների հետևում շատ բան է քննարկվում։ Հայաստանն Իրանի համար առանցքային նշանակություն ունի՝ հյուսիս և Սև ծով դուրս գալու հարցում։ Զարգացումները կախված են ռեսուրսներից և իրավիճակից, բայց ինչ-որ պահի առաջնահերթությունները կարող են ժամանակավորապես փոխվել: Վտանգ կա, որ Գազայի հատվածում զարգացումները կարող են հենց նման իրավիճակ ստեղծել»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի հարցի լուծումն այն տեսքով, որով այն եղավ, ինչպես նաև արտաքին խաղացողների ակտիվացումը ստիպեցին Իրանին հստակեցնել իր դիրքորոշումը, այդ թվում՝ «3+3» ձևաչափով։

«Թուրքիայի ավանդական ակտիվությունը՝ որպես տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ, միշտ էլ զգայուն խնդիր է եղել Իրանի համար։ Թուրքիայի միջոցով տարածաշրջանում Արեւմուտքի ներկայությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը ստիպեցին Իրանին ակտիվանալ։ Ուստի, Թեհրանը շահագրգռված է, որ «3+3» ձևաչափը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում լուրջ դերակատարում ունենա։ Բայց յուրաքանչյուր երկիր ունի իր շահերը։ Մենք տեսնում ենք, որ Վրաստանն ընդհանրապես հրաժարվում է մասնակցել, Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի խնդրով և Թուրքիային և Ադրբեջանին  թույլ է տալիս որոշակի դիվիդենտներ ստանալ, Թուրքիան ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ է, իսկ Ադրբեջանը խաղում է տարբեր լարերի վրա։ Այս առումով, «3+3» ձևաչափը կարող է միայն հռչակագրային նշանակություն ունենալ»,- եզրափակեց Բեգլարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը   
Կիրանցի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը...
Ուզում եմ հրաժարական տալ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ
Դու մեզ միացիր, մենք էլ քեզ հետ ենք։ Դա հարցի լուծում չի։ Կամո՛, եղիր քո ժողովրդի հետ, բայց ոչ մեկին, ոչ մի ղեկավարի քո գրասենյակում մի ընդունիր...
ԱԱԾ–ն Կիրանցում է. իշխանականները կիրանցեցիներին փոխհատուցում են առաջարկում, բնակիչները հրաժարվում են
Եկել ասել են մի՛ անհանգստացեք, ձեր անվտանգությունը կապահովվի, իսկ էն մարդկանց, ում տունը կամ հողատարածքը մնալու են Ադրբեջանի տարածքում, դրանց համար փոխհատուցում կտան ձեզ...
Ստորագրված արձանագրությունը բեկանելուն կարող ենք հասնել միայն իշխանափոխությամբ. Ավետիք Չալաբյան
Միջազգային պարտավորությունը պետք է վավերցվի և՛ ԱԺ-ի կողմից, և՛ ընդունվի համաժողովրդական…
Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի լուծարումն ու հայաթափումն է. Կարեն Ճշմարիտյան
Հավանաբար, անհրաժեշտ է տեղեկացնել նրանց բոլորին, որ թուրքադրբեջանական միությունը հայ ժողովրդին և համայն հայությանը…
Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայություն. Փաշինյան
Ադրբեջանը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ