News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թեհրանում ամերիկյան դեսպանատան վրա կատարված հարձակման 30-ամյակի կապակցությամբ այսօր՝ նոյեմբերի 4-ին բարձր պատրաստվածության են բերվել Իրանի անվտանգության ուժերը:

Այն շենքի մոտ, որտեղ 1979թ. տեղակայված էր ԱՄՆ դեսպանատունը, եւ որը տեղացիներն անվանում են «լրտեսների որջ», հավաքվել են հազարավոր ցուցարարներ, որոնք հակաամերիկյան կարգախոսներ են վանկարկում, հաղոդրում է Irna գործակալությունը:

Միեւնույն ժամանակ ընդդիմության կողմնակիցները, օգտվելով իրավիճակից, դուրս են եկել փողոց՝ հերթական անգամ իրենց բողոքը հայտնելու նախագահ Մահմուդ Ահմադինեջադի իշխանության դեմ: Ելույթով հանդես է եկել իսլամական հեղափոխության առաջնորդներից մեկը, հետագայում ընդդիմադիր դարձած այաթոլլա Մոնթազերին: Նա ամերիկյան դեսպանատան գրավումը մեծ սխալ է համարել:

Ինչպես հաղոդրում է BBC-ն, Իրանի մայրաքաղաքում արդեն առաջին բախումներն են տեղի ունեցել ընդդիմության կողմնակիցների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ: Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի համալսարաններից մեկի մերձակայքում: Բողոքի զանգվածային գործողության անցկացման ժամանակ իրանական ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավիի կողմնակիցները բախվել են ոստիկանության հետ:

Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ եւ ռետինե մահակներ է օգտագործել: Reuters գործակալությունը հաղորդում է մի շարք ընդդիմադիրների ձերբակալման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Ամենաշատ