News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանը մտադիր չէ դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Այլ հարց է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պարտավորություններ ունեն նրա նկատմամբ, ինչպես Հայաստանն ունի պարտավորություններ այս երկրների նկատմամբ։ Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 17-ին՝ ավանդական ճեպազրույցների ժամանակ, հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

Նրա խոսքով, Երևանը երբեք չի մերժել Հայաստան հատուկ առաքելություն ուղարկելու՝ ՀԱՊԿ-ի առաջարկը։

«Սակայն հանրապետության իշխանությունները շատ կոնկրետ հարց են տվել և շարունակում են տալ՝ որտե՞ղ է տեղակայվելու այդ զորախումբը։ Օրինակ, երբ եվրոպացիները գալիս են (նկատի ունի ԵՄ դիտորդական առաքելությունը - խմբ.), նրանք անմիջապես ասում են՝ այս բլուրը հայկական տարածք է, իսկ անտառի այն փոքրը հատվածը՝ ադրբեջանական։ Այսինքն՝ մարդիկ հստակ ֆիքսում են երկրների սահմանները։ 

Բայց երբ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին հարցնում ենք, թե որտեղ են տեղակայվելու, չգիտես ինչու չեն ասում, թե որն է հայկական տարածքը, որը՝ ադրբեջանական։ Բայց չէ որ նրանք պետք է արձանագրեն, թե որտեղից է սկսվում Հայաստանը, որտեղից՝ Ադրբեջանը»,- պարզաբանեց պատգամավորը։

Նրա խոսքով, եթե ՀԱՊԿ-ն այս պահը չի արձանագրում, ապա անհասկանալի է, թե ինչպես է այն որոշելու, թե որտեղից են կրակոցները եղել, ով է կրակել։

«Կամ եթե Ադրբեջանի Զինված ուժերը, պատկերավոր ասած, 10 քայլ առաջ են գնան, ապա ո՞վ կիմանա՝ իրե՞նք դա արել են իրենց, թե՞ հայկական տարածքում։ Այդ իսկ պատճառով կարևոր է ամրագրել ելակետերը, և պաշտոնական Երևանն իր գործընկերներից պահանջում է հստակ դիրքորոշում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ»,- ասաց պատգամավորը։

Խորհրդարանականի տրամաբանությամբ՝ ստացվում է, որ ռուսական կողմը պետք է ունենա սահմանի ճշգրիտ կոորդինատները, որը Երևանում համարվում է դեռ չսահմանազատված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը
Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, և մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից միայն իր վրա կազդի. Կարտապոլով
Բայց փաստն այն է, որ, ցավոք, որոշումը կկայացնի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով...
Politico. Բելառուսը զենք է մատակարարել Ադրբեջանին՝ դրանով իսկ դավաճանելով Հայաստանին
Փաստաթղթերը ներառում են Բելառուսի զենքի արտահանման պետական ​​գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին ժամանակակից...
Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ՝ Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարզելու համար...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ