News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, Հայաստանի կինոգործիչների միության համագործակցությամբ «Օրացույց» գիտաստեղծագործական ՀԿ-ն նոյեմբերի 21-26-ը Երևանի Կինոյի տանը կանցկացնի ԱՊՀ երկրների միջազգային սեմինար՝ «Սոլիդարտ. ժամանակակից արվեստը և պետական կառավարումը» խորագրով:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ սեմինարի նպատակն է քննարկել ժամանակակից կինոինդուստրիայի  զարգացման մարտահրավերները, ստեղծել ԱՊՀ երկրների կինոգործիչների համար նոր հարթակ` կինոարտադրության առավել արդյունավետ համագործակցության և նոր կինոշուկաների ստեղծման համար:

Սեմինարին կմասնակցեն ԱՊՀ երկրներից ժամանած կինոգործիչներ, պրոդյուսերներ, կինոարտադրողներ, կինոգիլդիաների անդամներ, կինոքննադատներ, մշակութաբաններ:

Քննարկումների առանցքում են հեղինակային և հարակից իրավունքների խնդիրները, փառատոնային շարժումները՝ որպես կինոինդուստրիայի զարգացմանը նպաստող գործոններ, կինոակումբների և կինոթատրոնային զարգացումների հարցերը և այլ թեմաներ:

Կհնչեն թեմատիկ զեկուցումներ, տեղի կունենան ոլորտային և կլոր սեղան-քննարկումներ՝ կինոփառատոների և կինոգիլդիաների ղեկավարների մասնակցությամբ:

Սեմինարի մասնակիցները հնարավորություն կունենան դիտելու ԱՊՀ անդամ տարբեր երկրներում արտադրված ֆիլմեր, ծանոթանալու Հայաստանում ստեղծված ժամանակակից կինոյին և քննարկելու դրանք: Նրանց կներկայացվեն նաև Հայաստանի կինոգործիչների միության ենթակառուցվածքները, հայ կինոյի պատմությունը, անցած ճանապարհը, հայկական կինոժառանգությունը: Մասնակիցները կայցելեն Սերգեյ Փարաջանովի թանգարան, Մատենադարան, Ազգային պատկերասրահ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կինոյի տան դիմացի հրապարակում կառուցվող «Աստղային պուրակը» կանվանակոչվի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով
Որոշման հիմնավորմն մեջ նշվում է, որ մշակութային ստեղծագործությունների անվանումներով փողոցների անվանափոխումը կարող է լինել...
Մահացել է Անուկ Էմեն
1966 թվականին Կլոդ Լելուշի «Տղամարդ և կին» ֆիլմում սիրահարված այրու դերը նրան բերեց Օսկարի նոմինացիա, «Ոսկե գլոբուս»՝ լավագույն դերասանուհու անվանակարգում և մուտք՝ Հոլիվուդ...
«Մէկ կադր» 22-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնում կներկայացվի 150 ֆիլմ
Փառատոնի պաշտոնական բացումն ու փակումը տեղի կունենան Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը, իսկ ծրագրի ցուցադրությունները…
Որևէ սերիալ արտադրելու համար գուցե պահանջվի մեր տարեկան բյուջեի կեսը. Արա Շիրինյան
«Հանրայինի պարտավորությունները ֆիքսված են թե՛ «Հանրային հեռարձակողի մասին» օրենքով, թե՛ տարբեր որոշումներով Հանրայինն ունի բազմաթիվ…
Ռուսական Okko օնլայն-կինոթատրոնում տեղի կունենա Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա’21» քաղաքական դետեկտիվի պրեմիերան
Պրեմիերա օնլայն-կինոթատրոնում...
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ