News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Եթե ՀԱՊԿ ոչ մի միջոցառման չեն մասնակցում, բայց դա նշանակում է, որ իրենք դուրս չեն գալիս ՀԱՊԿ-ից, սա ի՞նչ է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելուն։ 

«Ասացինք դեմարշ է, ասացին՝ չէ, դեմարշ չէ, ասացինք դուրս եք գալիս, ասացին՝ դուրս չենք գալիս, բա էլ ի՞նչ անուն պետք է այս ամեն ինչը ստանա: Ակնհայտ դեմարշ է կատարվում, դա նույն տրամաբանության մեջ է, ինչ-որ այսօր Հայաստանի իշխանություններն իրականացնում են։

Նաեւ գտել են, իրենց կարծիքով, շատ հիմնավոր բացատրություն՝ ասելով, որ ՀԱՊԿ-ը, ճիշտ է, գալիս է այստեղ իր ներկայությունն ապահովելու, բայց Հայաստանը  շարունակում է դա մերժել՝ ասելով՝ քանի որ իրենք չեն հստակեցնում, թե ուր են գալիս, ինչպե՞ս են գալիս:

Հարցը կարելի է այլ կերպ ձևակերպել՝ իրենք եթե գալիս են, չգիտեն ուր են գալիս, բա ո՞նց են գալիս։ Այսինքն գիտեն չէ՞ ուր են գալիս։ Ինչպե՞ս կարելի է դա դարձնել հիմնավոր ձևակերպում ու տիրաժավարել։ Լավ էլ գիտեն՝ ուր են գալիս: Ի՞նչ է նշանակում՝ թող ասեն ուր են գալիս, նոր գան։ Իրենք գալիս են, այդտեղ էլ կերևա, թե ուր են գալիս։ Մենք ինքներս չունենք ճշգրտված սահմաններ ու քարտեզ»,- ասաց Ա. Ռուստամյանը։

Ընդդիմադիր խմբակցության անդամն ասաց, որ կա վեկտորի, անվտանգային համակարգի փոփոխության քաղաքականություն, որը Հայաստանի համար խիստ վտանգավոր է։

Ըստ Ռուստամյանի՝ այս որոշումը լուրջ խնդիր է առաջացնում, որովհետև որոշումը հակամարտող կողմերի միջև է, որոնք Ուկրաինայում պատերազմական վիճակում են. «Ճամբարափոխություն իրականացնել այս պահին՝ տեղին չէ։ Պատկերացրեք՝ կռվի ժամանակ մի խրամատում էիք, պարզեք, որ դա ձեր դուրը չի գալիս, անցնեք մյուս խրամատ, այդ ընթացքում, բնականաբար, զոհեր կլինեն: Միթե մենք չենք տեսնում, թե ինչ է կատարվում, երբ դու այդ կռիվը տեղափոխում ես քո տարածք: Կան մեր առջեւ Ուկրաինայի, Վրաստանի օրինակները», - ասաց Ռուստամյանը:

Նա հայտարարեց, որ Հայաստանն անվտանգային համակարչգ է փոխում՝ չհասկանալով, թե մյուսը որն է. «Առայժմ միայն խոսքեր են հնչում եւ սպառազինության փոխանակման շատ թույլ  քայլեր են կատարվում, որը, բնականաբար, մեր անվտանգությունը եւ մարտունակությունը ամբողջությամբ ապահովելու որեւէ երաշխիք չի տալիս»,- ասաց ընդդիմադիր գործիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը
Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, և մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից միայն իր վրա կազդի. Կարտապոլով
Բայց փաստն այն է, որ, ցավոք, որոշումը կկայացնի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով...
Politico. Բելառուսը զենք է մատակարարել Ադրբեջանին՝ դրանով իսկ դավաճանելով Հայաստանին
Փաստաթղթերը ներառում են Բելառուսի զենքի արտահանման պետական ​​գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին ժամանակակից...
Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ՝ Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարզելու համար...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Ամենաշատ