News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին եւ Հայաստանի պետությանն այն բանի համար, որ երբեք Իրանի հետ մշակութային կապերի զարգացման խոչընդոտներ չեն ստեղծել։ Այս մասին նոյեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպանության Մշակութային կենտրոնի խորհրդական Մոհամադ Ասադի Մոհավեդը։

«Մենք պետք է շատ աշխատենք մշակութային կապերի մերձեցման ուղղությամբ։ Չնայած Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները երկար պատմություն ունեն, այնուամենայնիվ, փոխադարձ տեղեկացվածության մակարդակը երկու կողմում ցածր մակարդակի վրա է։ Մտավորականության եւ մշակույթի գործիչների ներկայացուցիչների ակտիվ այցելությունները Հայաստանից կօգնեն ավելի շատ իմանալ Իրանի մասին։ Նույնը կարելի է ասել նաեւ Հայաստան իրանցի գործիչների այցերի մասին»,- ավելացրել է նա։

Մոհամադ Ասադի Մոհավեդը կոչ է արել ակտիվացնել փոխայցելությունները եւ կարեւոր է համարել ուսանողների եւ մասնագետների փոխանակման եւ փոխադարձ այցելությունների ծրագրերի ընդլայնումը։

«Ես Հայաստանում եմ ընդամենը 40 օր, բայց արդեն տպավորությունս այնպիսին է, որ գտնվում եմ Իրանում։ Հայաստանը եւ Իրանը մշակությաին շատ նմանություններ ունեն։ Ես համոզված եմ, որ հայերը եւս Իրանում իրենց ինչպես իրենց երկրում են զգում»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Իրանական մարդասիրական օգնությունը ճանապարհվեց Ալավերդի
Պատմությունն է վկայում, որ մենք՝ երկու երկրների ժողովուրդները, միշտ եղել ենք իրար կողքի՝ թե՛ լավ, թե՛ վատ օրերին, և այդպես էլ շարունակվելու է։ Հայաստանում...
Ակնհայտ է, թե որ պետությունները հանդես չեն եկել այնպիսի հայտարարություններով, ինչ Իրանը. ՀՀ ԱԳՆ. 24news
Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը...
Հայաստանի իշխանությունների և Իրանի միջև խնդիրներ կան․ Սուրեն Պետրոսյան
Իշխանությունը սպասարկում է երրորդ երկրի շահեր, բայց ոչ երբեք ՀՀ շահը, դա անմիջականորեն արտահայտվում է Իրանի հետ հարաբերություններում...
Հայաստանը ջերմ վերաբերմունք ցուցաբերեց և զորակցություն հայտնեց մեզ. Իրանի փոխդեսպանը՝ Սրբազանին
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Իրանի դեսպանատուն այցելելուց…
Մեր սրտերը, աղոթքները Իրանի ժողովրդի, նրա հոգևոր առաջնորդի հետ են. Բագրատ սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն
Պետք խորացնել և զագացնել այդ հարաբերությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ