News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ես որեւէ ժամանակ չեմ ասել, որ չեմ ցանկանում գալ, երկրորդը, ես որեւէ հարցից չեմ խուսափում, դրա համար հրավիրել են՝ եկել եմ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ քննիչ հանձնաժողովում փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:

«Ես ամբողջովին ներկայացրել եմ իրավիճակը եւ 44-օրյա պատերազմի ժամանակ, եւ հիմա»,-ասաց նա:

Հարցին՝ ո՞վ է եղել 44-օրյա պատերազմի մեղավորը, նա պատասխանեց. «Մեկը չի եղել: Դուք կոնկրետ անուն, ազգանո՞ւն եք ուզում լսել: Եթե պաշտպանության բանակի հրամանատարն ինքը չի ղեկավարում ռազմաճակատը, իր հետ միասին ղեկավարում են եւս այլ անձինք, ուրեմն այդտեղ պետք է քննություն գնա եւ ճշտվի: Ես անուններով չեմ խոսում, ես դրվագներով, փաստերով, ըստ ստեղծված իրավիճակի հուշում եմ՝ ինչ ուղղությամբ կարող են գնալ»:

Բաբայանը հայտարարեց, որ շարունակում է պնդել իր նախորդ ասածը, որ Արցախի եւ Հայաստանի իշխանությունների դավադիր որոշմամբ հանձնվեց Արցախը. «Եթե ես մի բան ասում եմ, հետո չեմ փոխում իմ տեսակետը»:

Անդրադառնալով անձամբ Նիկոլ Փաշինյանի մեղավորությանը, Սամվել Բաբայանն ասաց. «Անձամբ իր մեղավորությունը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է: Երկրորդը խնդիրն այն է, որ հավատացել է նրանց, ում հավատացել է: Դուք ինչո՞ւ եք համարում, որ ոչ ճիշտ քաղաքական, ռազմական  ղեկավար նշանակելը դա քաղաքական դավաճանություն չէ»:

Նա պնդեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ ստորագրելը դավաճանություն է. «Եթե ես հասկանում եմ, որ այս մարդուն նշանակում եմ էս պաշտոնին, էս խնդիրը չի կարող անել, դա դավաճանությո՞ւն է , թե՞ ոչ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ