News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ես որեւէ կողմ չեմ տանում սլաքը, ես միշտ խոսում եմ փաստերով, ներկայացնում եմ փաստերը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, 44-օրյ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինքն անընդհատ փորձում է մեղադրանքի սլաքն ուղղել Արցախի իշխանությունների կողմը, մինչդեռ Հայաստանն է իջեցրել Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը, ապա հայտարարել, որ բանակցում է միայն ԼՂ իրավունքների ու անվտանգության շուրջ, իսկ հիմա էլ ասում է, որ դա էլ չի բանակցում:

«Դուք քաղաքական կոնյուկտուրա եք ստեղծում, ասում եք՝ ասա, որ Նիկոլը մեղավոր է: Նիկոլ Փաշինյանը ստեղծված իրավիճակում ասում է՝ այսպես պիտի անենք, դա ստիպված քայլեր են, որոնք պարտավոր է անել: Երկրորդը, Նիկոլ Փաշինյանը սխալ է մի շարք հարցերում, այնքան հարցեր կարամ ասեմ, եւ մեղավոր է: Ժամանակը գա, փաստերը կբերեմ:

Ես ասում եմ՝ ցանկացած աշխատող մարդ սխալներ թույլ է տալիս, իսկ դուք ինձ ասում եք՝ չէ, ասա, որ պետք է գնդակահարենք: Ես էլ ասում եմ՝ չէ»:

Նա ընդգծեց, որ պետք է կարողանանք հզոր բանակ ստեղծել եւ ինքներս մեզ պաշտպանենք, հույսներս չդնենք հարեւանների վրա, հույսներս չդնենք, որ մեկը մեզ փրկելու է. «20 տարի դա եմ ասել, չեք լսել: Հիմա եկել եք փաստի առաջ եք կանգնել, էդ ղեկավարն էլ էդ փաստից ելնելով քայլեր է անում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ