News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանում ադրբեջանական գերության մեջ պահվող հայ գերիների՝ ադրբեջանցիների հետ փոխանակման գաղափարը ընդունելի եւ մարդասիրական մոտեցում է։ Բայց այն հավանաբար անընդունելի է  Ադրբեջանի համար։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է միջազգային իրավունքի փորձագետ Սիրանուշ Սահակյանը։

«Եթե նա ցանկանար 2-ին փոխանակել 55-ով կամ գոնե 10-ով, գործարքը տեղի կունենար։ Կարծում եմ՝ Ադրբեջանը կհամաձայնի փոխանակել 2-ին 2-ով։ Մնացածը կմնան որպես Հայաստանի իշխանությունների վրա ճնշման լծակներ»,- ենթադրել է Սահակյանը։

Իրավաբանն ընդհանուր առմամբ բացասական վերաբերմունք է արտահայտել Հայաստանի իշխանությունների ջանքերի վերաբերյալ գերիների ժամանակին ազատաման հարցում։ Նրա խոսքով՝ քայլերն իրավական առումով բավական հաջող էին, իսկ ահա քաղաքական առումով՝ ոչ այնքան։ «Որոշումը ենթադրում էր քաղաքական լուծում, ինչը տեղի չունեցավ։ Անհրաժեշտ էր քաղաքական ճնշում։ Հայաստանը չկարողացավ արդյունավետ աշխատել այն երկրների հետ, որոնք կարող էին ազդել Ադրբեջանի վրա։ Միջազգային հանրությունը մեղմ է խոսում Ադրբեջանի հետ։ Երբեմն կոչ են անում, բայց, որպես կանոն, դիմում են երկու կողմերին եւ սպասում քաղաքական որոշման։ Բայց պետք էր սպառնալ պատժամիջոցներով եւ համագործակցության սահմանափակմամբ։ Հայաստանը չպետք է մշտապես լեգիտիմացնի գործընթացը՝ հայտարարելով Ադրբեջանի հետ երկխոսության մասին։ Որովհետեւ երկխոսության պայմաններում ոչ մի երկիր չի ցանկանա երկխոսությունը վտանգել։ Միջազգային հանրությունը տպավորություն է ստանում, որ հարցը կլուծվի քաղաքական ճանապարհով»,- ասել է Սահակյանը։

Խոսելով կոնկրետ մարդկանց եւ «գործընթացների» մասին՝ Սահակյանը նշել է, որ Վագիֆ Խաչատրյանի հանդեպ որոշման բողոքարկումը կրում է ձեւական բնույթ։ «Նման դեպքեր եղել են անցյալում։ Ձեւականորեն բողոքարկել են, բայց արդյունքներ չեն եղել։ Ադրբեջանը փորձում է ներպետական արդյունավետ դատական համակարգ ձեւացնել։ Նպատակը «ապացույցներ» գեներացնելն է միջազգային դատարաններում ներկայացնելու համար»,- նշել է Սահակյանը։

Ռաշիդ Բեգլարյանի մեղադրանքների վերաբերյալ նա հիշեցրել է, որ նա սկզբում մեղադրվում էր սահմանն անօրիինական հատելու համար, իսկ մեղադրանքը «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու համար ավելի ուշ է հայտնվել։ Դա ցուցադրում է մեղադրանքի կեղծությունը։ «Ցեղասպանության» եւ նրա հեղինակների վերաբերյալ հարցն ավելի քան վիճելի է, ինչն էլ փաստել է ՄԻԵԴ-ը։

Սիրանուշ Սահակյանի համոզմամբ՝ ոչ մի հայ գերի չի կարող խուսափել անօրինական դատավարությունից։ «Դա ձեռնտու է Ալիեւի ռեժիմին։ Միջազգային հումանիտար իրավունքը պահանջում է ազատ արձակել բոլոր գերիներին անմիջապես  մարտական գորոծղությունների ավարտից հետո, իսկ միջազգային քրեական իրավունքը հանցագործություն համարում է ազատ չարձակելը։ Դրա համար էլ Ադրբեջանը ստեղծում է իրավաբանական «հիմքեր» հայ գերիներին պահելու համար, որպեսզի ճնշում գործադրի Հայաստանի վրա բանակցային գործընթացում», նշել է Սահակյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ