News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Սկոպյեում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ մի շարք «ակնառու» հայտարարություններ է արել։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա։ «Ադրբեջանից հայ բնակիչների հեռանալու համար պատասխանատվություն են կրումՀայաստանը և նրա վերահսկողության տակ գտնվող անջատողական ռեժիմը»,- ասել է ադրբեջանցի նախարարը։ Թե ինչպես է հայկական կողմը պատասխանատվություն կրում, չի նշվում։

Նախարարը նաև նշել է, որ «հակառակ կողմը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում մեր երկրի կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումների մասին Հայաստանի կողմից իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքներից դուրս բերելու ձախողման ֆոնին՝ հակառակ Հայաստանի ստանձնած պարտավորություններին»։

Բայրամովը, վկայակոչելով «միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին», վստահեցրել է, որ «այս գործընթացում քաղաքացիական անձանց նկատմամբ բռնություն չի կիրառվել»։ Հավանաբար, ըստ Բայրամովի տրամաբանության, խաղաղ բնակչության, այդ թվում՝ կանանց և երեխաների սպանությունների և անհետացումների համար ևս «հայկական կողմն է պատասխանատու»։ 

Հիշեցնենք, որ վեց ռուս խաղաղապահներ դարձել էին ադրբեջանական ագրեսիայի զոհ, իսկ Բաքուն նրանց սպանության օրն ընդունել էր մեղքը և փորձել հատուցել։ Նրանք նախընտրում են չհիշել Բաքվի «հակաահաբեկչական միջոցառումների» այս սարսափելի էջը, քանի դեռ չեն հաջողել մեղքը բարդել հայկական կողմի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ