News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

Hyundai-ն էլեկտրական մոդիֆիկացիա է պատրաստում Creta թարմացված քրոսովերի համար։ Autocar India-ի տվյալներով, մարտկոցային տարբերակը կլրացնի շարքը  2025 թվականին։ Էլեկտրական քրոսովերը մի շարք արտաքին տարբերություններ կստանա բենզինային տարբերակից, հաղորդում է Motor.ru-ն։

Բացի այդ, «կանաչ» մեքենայի համար պատրաստվում են ներքին հարդարանքի նոր լուծումներ։ Ներկայումս հարավկորեական ապրանքանիշի մասնագետները սկսել են փորձարկել էլեկտրական մեքենաների նախատիպերը հանրային ճանապարհներին։

Արտաքինից էլեկտրական Creta EV-ն կտարբերվի թզփքի առաջնային մասի ձևավորմամբ: Մասնավորապես, քրոսովերը կստանա  ջերմափոխանակչի փակ ճաղավանդակ, ինչպես նաև այլ լուսատեխնիկա։ Մոդելի սրահը կունենա բազմաթիվ տեխնոլոգիական և մուլտիմեդիա լուծումներ: Բացի այդ, ակնկալվում է, որ մարտկոցով աշխատող Creta-ի փոխանցատուփը կտեղադրվի ղեկի սյունակի վրա՝  Ioniq 5-ի նմանությամբ:

Բացի էլեկտրական տարբերակից, Hyundai-ն կթարմացնի նաև բենզինային Creta-ն։ Քրոսովերները կստանան նոր Solaris սեդանի ոճով՝ հնդկական Exter-ի առանձնահատկություններով, արտաքին տեսք: Շարժիչների շարքը կհամալրվի նոր տուրբո շարժիչով՝ 160 ձիաուժ հզորությամբ՝ զուգակցված յոթաստիճան «ռոբոտի» հետ։

Creta-ի բենզինային տարբերակով մոդելը հնդկական շուկայում կհայտնվի հաջորդ տարվա սկզբին: Էլեկտրական քրոսովերը հաճախորդներին հասանելի կլինի 2025 թվականից ոչ շուտ։ Hyundai-ն կարծում է, որ Creta EV-ն կլինի ընկերության առաջին զանգվածային արտադրության էլեկտրական մեքենան:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն կթողարկի կուտակչային մարտկոցի աշխարհում առաջին անձնագիրը էլեկտրամեքենաների համար
Volvo-ն կթողարկի աշխարհում առաջին մարտկոցի անձնագիրը...
Ռուսաստանում ցուցադրվել է Niva-ի էլեկտրական տարբերակը
Լիցքավորումը կենցաղային վարդակից 12 ժամ է...
1957 թվականի հազվագյուտ Mercedes-Benz 300 SL Roadster-ն աճուրդի է հանվել 1,595,000 եվրոյով
Մեքենան ի սկզբանե ներկայացված էր մետալիկ արծաթագույն մոխրագույնով, սև կաշվե ինտերիերով, սակայն այժմ...
Աճուրդի կհանվի յուրօրինակ վինտաժային 1977 թվականի Porsche 911S կուպեն՝ ժամանակակից թյունինգով
Այս եզակի Porsche 911S-ը նաև պարծենում է 100 լիտրանոց վառելիքի բաքով, չժանգոտվող պողպատից արգելակային գծերով...
Toyota-ն ներողություն է խնդրել տվյալների զանգվածային կեղծումների համար և դադարեցրել 3 մոդելի արտադրությունը
Ընկերությունը հայտարարել է, որ խախտումները չեն ազդում ճանապարհին արդեն երթևեկող տրանսպորտային միջոցների, ներառյալ ենթակոմպակտ Corolla-ի և շքեղ Lexus-ի անվտանգության վրա...
Toyota-ի կենտրոնակայանում խուզարկություններ են կատարվում տվյալների կեղծման մեջ ընկերությանը կասկածելուց հետո. Kyodo
Խուզարկություններ Toyota-ում...
Ամենաշատ