News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ռուս սենատորները պարբերաբար շփվում են իրենց հայ գործընկերների հետ ուղիղ, տեսաալիքներով և դեսպանատան միջոցով, հարաբերությունների սառեցման մասին խոսք չկա, РИА Новости-ին ասել է Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։

Պատասխանելով գործակալության հարցին, թե կա՞ն երկկողմ հարաբերություններ Ռուսաստանի և Հայաստանի օրենսդիրների միջև՝ Կարասինը նշել է. «Իհարկե, կան շատ ակտիվ հարաբերություններ՝ և՛ ուղիղ, և՛ տեսաալիքներով, և՛ դեսպանատների միջոցով՝ կանոնավոր»։

Ի պատասխան ճշտող հարցին, թե խոսվե՞լ է արդյոք խորհրդարանականների միջև հարաբերությունների հնարավոր սառեցման մասին, ռուս սենատորն ընդգծել է, որ «մենք այս մասին չենք խոսում և չենք մտածում»։ «Մենք մտածում ենք (մեր) հարաբերություններն իմաստալից և ակտիվ դարձնելու մասին», - ասաց նա:

Միաժամանակ, Կարասինն ընդգծել է, որ Հայաստանի պատվիրակության՝ ՀԱՊԿ ԽՎ չգալու որոշումներն ընկալվում են «ափսոսանքի զգացումով»։

Միաժամանակ հաշվի է առնվում նաև Երևանի դիրքորոշումը, որ երկիրը մնում է ՀԱՊԿ անդամ, հավելել է նա։ «Բայց նման որոշումը, (ՀԱՊԿ ԽՎ չգալ-խմբ.) բնականաբար, ափսոսանքի զգացում է առաջացնում։ Մենք կցանկանայինք, որ նրանք մասնակցեին»,- եզրափակել է ռուս օրենսդիրը։

Ավելի վաղ, Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտարարել էր, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի նաև ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի այցին, ինչպես նաև 16-րդ լիագումար նիստին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը
Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, և մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից միայն իր վրա կազդի. Կարտապոլով
Բայց փաստն այն է, որ, ցավոք, որոշումը կկայացնի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով...
Politico. Բելառուսը զենք է մատակարարել Ադրբեջանին՝ դրանով իսկ դավաճանելով Հայաստանին
Փաստաթղթերը ներառում են Բելառուսի զենքի արտահանման պետական ​​գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին ժամանակակից...
Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ՝ Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարզելու համար...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Ամենաշատ