News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն անվանել է պլանետար մասշտաբի փոփոխություններ։

«Այսօրվա աշխարհը մասշտաբային, համամոլորակային փոփոխությունների է ենթարկվում, երբ փոխվում է աշխարհակարգը։ Չափազանց կարեւոր է, որպեսզի այդ փոփոխությունները ճանապարհ բացեն համաշխարհային հանրության էվոլյուցիայի համար՝ կայուն զարգացման սկզբունքների հիման վրա»,- նշվել է նրա ողջույնի խոսքում՝ ուղղված «Կայուն զարգացում. գլոբալ մարտահրավերներ եւ ազգային շահեր» համաժողովի մասնակիցներին, որը տեղի է ունենում «Ռոսիա» ցուցահանդեսում։

«Քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ ցանկացած այլ կայունության անկյունաքարը անվտանգությունն է։ Հենց այդ հարցերի լուծման վրա  է կենտրոնացած ՀԱՊԿ գործունեությունը իր հիմնադրման պահից։ Հատկանշական է, որ համաժողովի աշխատանքի ընթացքում նախատեսված է կայուն զարգացման գաղափարների քննարկում՝ դրանք շաղկապելով անվտանգության թեմայի հետ»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը
Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, և մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից միայն իր վրա կազդի. Կարտապոլով
Բայց փաստն այն է, որ, ցավոք, որոշումը կկայացնի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով...
Politico. Բելառուսը զենք է մատակարարել Ադրբեջանին՝ դրանով իսկ դավաճանելով Հայաստանին
Փաստաթղթերը ներառում են Բելառուսի զենքի արտահանման պետական ​​գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին ժամանակակից...
Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ՝ Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարզելու համար...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Ամենաշատ