News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Իրանի ադյունաբերության, հանքերի եւ առեւտրի՝ տրանսպորտի գծով փոխնախարար Մանուչեհր Մանթեկին ԻՐՆԱ-ի հարցազրույցում հայտնել է, որ իրանական վեց ավտոարտադրողներ ռազմավարական գործընկերության 25-ամյա պլանի շրջանակում Չինաստանի հետ համատեղ կարտադրեն էլեկտրական մեքենաներ։

Մանթեկին տեղեկացրել է, որ իրանական վեց ավտոարտադրողները, ներառյալ երկու խոշոր՝ SAIPA Automotive Group եւ Iran Khodro Industrial Group (IKCO) ընկերությունները, պայմանագիր են կնքել չինական ընկերությունների հետ համատեղ էլեկտրամեքենաներ արտադրելու վերաբերյալ։

Չինաստանը ներկայում համարվում է աշխարհի առաջատար երկիրը էլեկտրական մեքենաների ատադրության գործում, ասել է նա՝ ավելացնելով, որ տարբեր երկրներ շահագրգռված են Չինաստանի հետ համագործակցությամբ իրենց մեքենաներն էլեկտրական դարձնելու եւ ասիական այդ երկրի հետ տեխնոլոգիական պայմանագրեր կնքելու համար։

Իրանի արդյունաբերության նախարարությունը կազմել է էլեկտրական մեքենաների արդյունաբերության մրցունակության բարձրացման համալիր ծրագիր, ասել է նա՝ ավելացնելով, որ առաջին փուլում ուշադրության է առնվել էլեկտրական մեքենաների եւ դրանց առավելությունների ճիշտ օգտագործումը վառելիքի սպառումը նվազեցնելու եւ օդի աղտոտվածության հետ կապված իրավիճակը բարելավելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
BMW-ն պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի X3 մոդելները
Շարժիչի հզորությունը մեծանում է մինչև 393 ձիաուժ...
Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի
Ակնկալվում է, որ օգոստոսի 16-ին և 17-ին անցկավելիք աճուրդը կգրավի աշխարհի հավաքորդների համակ ուշադրությունը...
Nissan-ն՝ ի հիշատակ Datsun 240Z-ի, ստեղծել է նոր սահմանափակ քանակությամբ Z Heritage Edition մոդել
Nissan-ը չի նշել, թե քանի Z Heritage Edition կվաճառվի, սակայն մեքենան վաճառքի կհանվի այս ամառ՝ 59 հազար 135 ԱՄՆ դոլարով...
Պարզվել է, որ չինական սեդանը հինգ անգամ ավելի թանկ է, քան Maybach-ը
Գրեթե մեկ միլիոն դոլարով հաճախորդը կստանա 3730 միլիմետր անիվային բազա և 5980 միլիմետր երկարություն...
Թողարկվել է Կալաշկովի ինքնաձիգի գնդակներից պաշտպանված Volkswagen Golf ավտոմեքենան
Ընկերության ցուցադրական մոդելը կառուցվել է վերջին սերնդի Volkswagen Golf GTI-ի հիման վրա...
Jeep-ը մինչև 2027 թվականը ամբողջ աշխարհում կթողարկի Renegade ամենագնացի էլեկտրական տարբերակը
Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը․․․
Ամենաշատ