News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետությունում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Հեկտոր Արենաս Նեյրան օրերս այցելել է Բադալյան եղբայրների հիմնադրած  «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն: 

Դեսպանն ընկերության համահիմնադիր, Հայաստանում Կոլումբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ընկերության մասնաշենքում: Այդ թվում այցելել է «Ֆասթ Բանկ»-ի, «Ucraft»-ի, «Hoory»-ի, «Fast Media»-ի, Creedroomz-ի գրասենյակներ:

Ընկերության համահիմնադիր Վիգեն Բադալյանը դեսպանին ներկայացրել է ընկերությունների բազմապրոֆիլ ապրանքանիշները, որոնք գործում են ծրագրային ապահովման մշակման, ֆինանսական ծառայությունների, դիզայնի, ՏՏ անվտանգության և այլ ոլորտներում։ Ներկայացվեց նաև, որ այժմ Հայաստանում  «ՍոֆթԿոնստրակտ»-ն ու դրա հետ փոխկապակցված ընկերություններն  առաջատար տեխնոլոգիական մատակարարներ են: «ՍոֆտԿոնստրակտ»-ում աշխատում են շուրջ 7000 ստեղծագործ մասնագետներ, ավելի քան տասն ապրանքանիշ է ներկայացնում ընկերությունը և 16 մասնաճյուղեր ունի 5 մայրցամաքներում։

4A4A9801.jpg (51 KB) 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ