News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպեց հերթական երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներն ավարտած հոգևորականներին, ովքեր ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը ամփոփելով տարին՝ անդրադարձավ դասընթացների արդյունավետությանը։ Սրբազան Հայրը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ առ այսօր վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 68 հոգևորական:

Վերապատրաստման դասընթացներին մասնակից հոգևորականների անունից Ամենայն Հայոց Հայրապետին ողջունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի Սիդնեյ քաղաքի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Ավետիս քահանա Համբարձումյանը։ Տեր Հայրն իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին դասընթացների կազմակերպման համար՝ վստահեցնելով, որ Սուրբ Էջմիածնի հետ ուխտը նորոգած, նոր գիտելիքներ ամբարած և հոգևոր խանդավառությամբ կվերադառնան իրենց հովվական ծառայությանը։

Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը փոխանցելով հոգևորականներին, ընդգծեց Մայր Աթոռում կազմակերպվող վերապատրաստման դասընթացների կարևորությունն իրենց հոգևոր սպասավորության առավել արդյունավորման գործում։ Նորին Սրբությունն արձանագրեց, որ այսօր հայ ժողովրդի առջև ծառացած են բազում մարտահրավերներ, որոնց հաղթահարման համար եկեղեցականը պետք է բարձր գիտակցությամբ և անսակարկ նվիրումով իրականացնի իր ծառայությունը ազգին, հայրենիքին ու Եկեղեցուն։

Հայոց Հայրապետը նաև հորդորեց եկեղեցականներին հոգեխնամ առաքելություն իրականացնել հայրենազրկված արցախցիների նկատմամբ և ամեն ջանք ներդնել նրանց աջակցություն ցուցաբերելու համար։

Վերջում Նորին Սրբությունը, հոգևոր հայրերին փոխանցելով իր գնահատանքն ու սերը, մաղթեց Աստծու զորակցությունը և Սուրբ Հոգու առաջնորդությունը իրենց պատասխանատու ծառայության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակը
Հունիսի 19-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ Հայ առաքելական...
Արցախի թեմի առաջնորդը հորդորել է լինել միասնական ու անկոտրում
Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար…
Վեհափառն ասել է՝ քո անձնական որոշումն է, Եկեղեցին ներգրավված չէ այս գործընթացներին. Բագրատ Սրբազան
Երբ ժողովուրդը ցանկանա և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Գարեգին Բ-ն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ...
Ամենաշատ