Ես տեղյակ չեմ՝ ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, պետք է տեսնեմ. Համեյանդեպս, մենք որեւէ ձեւով տորպեդահարելու գործունեության նպատակ չունենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը ստորագրելու է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում ընդունված փաստաթղթերը, որոնք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը իր հետ բերել է Երեւան՝ ստորագրման:
«Այն պարագայում, երբ դա կհակասի Հայաստանի շահերին, ոչ, չեն ստորագրվի, եւ դրա օրինակները եղել են»,-ասաց նա: