News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Renault 5 E-tech էլեկտրամեքենայի արտաքինն արդեն գաղտնիք չէ, դրա լուսանկարները հայտնվել են Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) տվյալների շտեմարանում։

Ինչպես տեղեկացրել է Drom.ru-ն, Renault 5 E-tech-ի արտադրության համար նախատեսված տարբերակը կրկնօրինակում է այն մակետը, որը ցուցադրվել էր երկու տարի առաջ եւ հիացական արձագանքների էր արժանացել։

Renault 5 E-tech-ը հինգ դռնանի հեչբեք է, որի երկարությունը չորս մետր է։ Նախորդ տարբերակների նման՝ այն ունի թափք՝ անվի «անկյուններով», հորիզոնական տանիք, ապակե մեծ տարածք։

Ապրանքային շոու-մեքենան կունենա ռադիատորի ավելի մեծ մակերես, առջեւի դռան շարժական բռնակի փոխարեն կլինի հեռավար կառավարում, կողային հայելիները կմեծացնեն մակերեսը։

Renault 5 E-tech-ը կառուցվել է CMF-B արդիականացված պլատֆորմի հիման վրա, որն ընկած է ժամանակակից կոմպակտ Renault եւ Nissan մեքենաների հիմքում։

Սերիական Renault 5 E-tech-ն առաջին անգամ կներկայացվի 2024թ. փետրվարի 26-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի
Ակնկալվում է, որ օգոստոսի 16-ին և 17-ին անցկավելիք աճուրդը կգրավի աշխարհի հավաքորդների համակ ուշադրությունը...
Nissan-ն՝ ի հիշատակ Datsun 240Z-ի, ստեղծել է նոր սահմանափակ քանակությամբ Z Heritage Edition մոդել
Nissan-ը չի նշել, թե քանի Z Heritage Edition կվաճառվի, սակայն մեքենան վաճառքի կհանվի այս ամառ՝ 59 հազար 135 ԱՄՆ դոլարով...
Պարզվել է, որ չինական սեդանը հինգ անգամ ավելի թանկ է, քան Maybach-ը
Գրեթե մեկ միլիոն դոլարով հաճախորդը կստանա 3730 միլիմետր անիվային բազա և 5980 միլիմետր երկարություն...
Թողարկվել է Կալաշկովի ինքնաձիգի գնդակներից պաշտպանված Volkswagen Golf ավտոմեքենան
Ընկերության ցուցադրական մոդելը կառուցվել է վերջին սերնդի Volkswagen Golf GTI-ի հիման վրա...
Jeep-ը մինչև 2027 թվականը ամբողջ աշխարհում կթողարկի Renegade ամենագնացի էլեկտրական տարբերակը
Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը․․․
BMW-ն թարմացրել է M2-ը. երկտեղանի մեքենան ավելի հզոր է դարձել
BMW-ն թարմացրել է M2-ը...
Ամենաշատ