News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գիտնականների միջազգային խումբը, որը գործել է Էդինբուրգի համալսարանի արտակարգ պայմանների գիտության կենտրոնի հովանու ներքո, հայտարարել է զարմանալի հայտնագործության մասին։ Հետազոտողները սինթեզել են նյութ, որի ամրությունը գերազանցում է  բորի խորանարդ նիտրադը, որը երկրորդն է ամենաամուր նյութերի շարքում, տեղեկացրել է «Տեխկուլտը»։ Նոր նյութի հիմքում ընկած է ածխածնի նիտրիդը։

Խմբի գիտնականներից Դոմինիկ Լանիելը հայտնել է, որ հայտնագործությունը շատ կարեւոր է բարձր ճնշմամբ նյութերի սինթեզի եւ արդյունաբերությունում դրանց կիրառման համար։

Նշվել է Բայրոյթի համալսարանի (Գերմանիա) եւ Լինչեպինգի համալսարանի (Շվեդիա) անգնահատելի օգնությունը փորձագետներին։ Հետազոտողները նոր նյութը ենթարկել են 70-135 գիգապիկսել ճնշման՝ միաժամանակ այն տաքացնելով մինչեւ 1 500 աստիճան եւ ավելի։ Ատոմների ստացված համադրությունները հետազոտվել են Սինքրոտրոն հետազոտությունների Եվրոպական կենտրոնում (Ֆրանսիա), Գերմանական էլեկտրոնային սինքրոտրոնում եւ ԱՄՆ ֆոտոնների կատարելագործված աղբյուրում։

Ստացված նյութերը կարող են կիրառվել ամենատարբեր ոլորտներում՝ պաշտպանական ծածկեր տիեզերական ճյուղի համար, զգայուն ֆոտոդետեկտորներ եւ կտրող գործիքներ։ Ածխածնի նիտրիդի միացությունները ունեն նաեւ ֆոտոլյումինեսցենցային եւ պյեզոէլեկտրական հատկություններ եւ կարող են կուտակել մեծ քանակությամբ էներգիա զանգվածի ոչ մեծ քանակությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Ամենաշատ