News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) 90–ամյա հոբելյանի կապակցությամբ Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի միջոցներով համալսարանի բակային հատվածը բարեկարգվել է. կառուցվել է սալահատակ ծառուղի՝ հարմարավետ նստարաններով։   

Ճեմուղու կենտրոնում տեղադրվել է սալիկ՝ «Պոլիտեխնիկ համալսարանի հիմնադրման 90–ամյակ» գրությամբ։ Սալիկը բաժանված է երկու մասի՝ խորհրդանշելով հիմնադրման՝ 1933 և հոբելյանական՝ 2023 թվականները։  Տեքստը գրված է «Պոլիտեխնիկ» թերթում տարբեր ժամանակներում օգտագործված տառատեսակներով։

«Այս այգու մուտքը նոր ճանապարհ է բացելու շատ տաղանդավոր երիտասարդների համար, ովքեր պետք է լինեն ապագայի ռեֆորմիստ ինժեներները, տեխնոկրատները, պետք է ստեղծեն տեխնոլոգիական նոր արժեքներ երկրի տնտեսության, անվտանգության եւ տարբեր մարտահրավերներին դիմագրավելու համար»,– բացման հանդիսավոր արարողությանն ասաց Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

Հայաստանում նորարարական հետազոտությունների զարգացմանն ուղղված տարբեր նախաձեռնություններով հանդես եկող PMI Science գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանը նշեց՝ սա զուտ շինարարական նախագիծ չէ. նպատակը ուսանողների համար հարմարավետ, տրամադրող  միջավայր ստեղծելն է։

«Թվում է, թե զուտ բարեկարգում է, բայց իրականում դրանով նաեւ էկոհոմակարգ ենք ձեւավորում, որպեսզի ուսանողին հետաքրքիր լինի, օրինակ՝ այստեղ՝  նստարանին նստած ընկերների հետ շփվի, որովհետեւ գաղափարները նաեւ այդպիսի քննարկումների ընթացքում են ծնվում։ Նաեւ պետք է լինեն գիտահետազոտական, ինովացիոն կենտրոններ, որպեսզի ուսանողներին հասանելի լինեն սարքավորումները, լաբորատորիաները, որտեղ նրանք կկարողանան սկսել իրականացնել իրենց երազանքները։ Սա է մեր ամբողջ նպատակը»,– ասաց Վահե Դանիելյանը։

Հայաստանի բուհական համակարգի հնաբնակի հոբելյանական միջոցառումներին ներկա էին Կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ և ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահՏիգրան Ավինյանը, որը վստահություն հայտնեց, որ փոփոխությունները, որ այսօր տեղի են ունենում պոլիտեխնիկական համալսարանում, երկար ճանապարհի միայն սկիզբն են։ 

«Այս ենթակառուցվածքային փոփոխությունները նաեւ հիմք են բովանդակային փոփոխության համար։ Որովհետեւ այսօրվա համալսարանները պետք է վերափոխվեն, շարժվեն ժամանակին համահունչ, նոր որակ հաղորդեն կրթությանը եւ համապատասխանեն մերօրյա ժամանակների պահանջներին։  Պոլիտեխնիկում վստահաբար այդ գիտակցումը կա»,– ասաց Տիգրան Ավինյանը։

99.jpg (148 KB)

Հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ նաեւ համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված հատուկ ծրարի մարման հանդիսավոր արարողություն։

Հյուրերին նաեւ ներկայացրին երկրորդ մասնաշենքի տանիքին տեղադրված 90 կիլովատտ դրվածքային հզորությամբ արևային կայանը, որն ամբողջությամբ հավաքվել է համալսարանի ուժերով։

Ռեկտոր Գոռ Վարդանյանը, խոսելով համալսարանում բարեփոխումների գործընթացի մասին, նկատեց՝ դրանց մի կարեւոր մասը իրականացվում են PMI Science-ի աջակցությամբ։

PMI Science–ը «Ֆիլիպ Մորիս» ընկերության գիտահետազոտական կենտրոնն է Հայաստանում, որի հիմնական նպատակը նորարարական հետազոտությունների խթանումն է։ Այն համագործակցում է երկրի տարբեր համալսարանների և գիտական ինստիտուտների հետ։ Գործունեության հինգ տարիների ընթացքում կենտրոնը գիտական և տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման համար ներդրել է մոտ 20 մլն դոլար։ ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ