News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

2022-ի վերջին ԱԺ-ն հաստատեց կրթության զարգացման մինչև 2030-ի պետական ծրագիրը, դրանից հետո հաստատեցինք գործողությունների ծրագիրը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան մամուլի ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Մշակույթի եւ սպորտի ոլորտում ունենք հաստատված ռազմավարություններ: Գիտության ռազմավարության մշակման աշխատանքները կամբողջացվեն 2024-ին:

Մասնագիտական կրթության եւ ուսուցման նոր օրենքը հեղափոխական նշանակություն է ունենալու ոլորտի որակական փոփոխության համար, հատկապես աշխատանքի վրա հիմնված ուսուցումը դարձնելու ինստիտուցիոնալ մոտեցում եւ նաեւ կրթության որակը քոլեջներում շեշտակիորեն բարձրացնելու ուղղությամբ»,-ասաց նա:

Անդրադառնալով ակադեմիական քաղաք նախագծին, Ժաննա Անդրեասյանն ասաց, որ Ակադեմիական քաղաք հայեցակարգ հաստատվել է:

«Պայմանագրերը կնքված են, մենք հիմա մշակում ենք ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը, որը պատրաստ կլինի 2024-ի սկզբին:  Նաեւ բովանդակային աշխատանքներն են տարվում բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական կազմակերպությունների միավորման ուղղությամբ:

Մինչեւ փետրվարի 15-ը ընդունում ենք հայեցակարգային առաջարկներ, մենք ինքներս աշխատում ենք այս ուղղություններով: Ունենք միջազգային եւ հեղինակություն ունեցող գործընկերներ յուրաքանչյուր կլաստերի ուղղությամբ»,- ընդգծեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Ամենաշատ