News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Tesla-ի ինժեների վրա ռոբոտը հարձակվել է Օսթինի մերձակայքում գտնվող Տեխասի Giga գործարանում, գրում է Daily Mail-ը։

Երկու վկաներ սարսափով դիտել են, թե ինչպես են իրենց գործընկերոջ վրա հարձակվել մի մեքենա, որը նախատեսված էր ավտոմեքենաների նորաձույլ ալյումինե մասերը բռնելու և տեղափոխելու համար:

Ռոբոտը կանգնեցրել է մի մարդու, որն այդ պահին ծրագրավորում էր երկու չգործող Tesla ռոբոտներին, և իր մետաղյա ճանկերը խրել  աշխատակցի մեջքը և ձեռքը:

Միջադեպը, որը տուժողի ձախ ձեռքին առաջացրել է  «բաց վերք», բացահայտվել է 2021 թվականի վնասվածքի մասին զեկույցում, այն ներկայացվել է Թրևիս շրջանին և դաշնային կարգավորող մարմիններին, որը դիտարկվել է DailyMail.com-ի կողմից:

Թեև Tesla-ն Տեխասի գործարանում ռոբոտների հետ կապված այլ վնասվածքների մասին չի հայտնել կարգավորող մարմիններին 2021 կամ 2022 թվականներին, միջադեպը տեղի է ունեցել աշխատավայրում ավտոմատացված ռոբոտների վտանգների վերաբերյալ տարիներ շարունակ ուժեղ մտահոգությունների ֆոնին:

Վնասվածքի մասին հաշվետվությունը, որը Tesla-ն պետք է օրենքով ներկայացնի իշխանություններին՝ Տեխասում իր եկամտաբեր հարկային արտոնությունները պահպանելու համար, պնդում էր, որ ինժեները արտաարձակուրդային օրեր չի պահանջել:

Բայց Տեխասում Tesla Giga-ի պայմանագրային աշխատողների շահերը ներկայացնող փաստաբանը Daily Mail-ին ասել է, որ, հիմնվելով այնտեղ աշխատողների հետ իր զրույցների վրա, գործարանում ստացած վնասվածքների թիվը նվազեցված է:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ