News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

2024թ.-ի հունվարի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարար Վահան Քերոբյանի ներկայությամբ, տեղի ունեցավ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառումը, որի շրջանակում կատարվեց փոխհատուցման տրամադրման վերաբերյալ պայմանագրերի կնքման արարողությունը։ Ռոստելեկոմ Հայաստան ընկերությունը ծրագրին մասնակցեց Հայաստանում կառուցվող խոշորագույն տվյալների մշակման կենտրոնի շրջանակում։ Հաշվի առնելով երկրի համար ռազմավարական նշանակությունը՝ ընկերության կողմից կառուցվող Տվյալների մշակման կենտրոնի ներդրումային ծրագիրն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը և ներառվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ծրագրում։

Այս գերժամանակակից կառույցը  իր հզորություններով կապահովի Հայաստանում տվյալների կառավարման և ամպային ծառայությունների հիմնական մասը։ Ամպային ծառայությունները Ռոստելեկոմ Հայաստան ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն՝ տրամադրելով մասշտաբային, անվտանգ և արդյունավետ լուծումներ։

TIER III միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալների մշակման կենտրոնի հզորությունը կազմում է 2,5 ՄԳվ, այն ներառում է 218 սերվերային պահարան և ամպային նորագույն տեխնոլոգիաներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների անվտանգ մշակումը, պահպանումը  բիզնեսի, ինչպես նաև պետական կառույցների համար՝ այսպիսով նաև նպաստելով Հայաստանի թվային ապագայի զարգացմանը։

««Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման շրջանակում կնքեցինք փոխհատուցման տրամադրման վերաբերյալ պայմանագիրը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ։ Հաճելի է գիտակցել, որ Ռոստելեկոմ Հայաստան ընկերության խոշոր նախագիծը՝ Տվյալների մշակման կենտրոնի կառուցումը, դրական գնահատականի է արժանացել ՀՀ կառավարության կողմից՝ որպես Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական առումով կարևոր նախաձեռնություն։ Տվյալների մշակման կենտրոնի կառուցմանն ուղղված հսկայածավալ աշխատանքները մոտենում են ավարտին և, վստահաբար, այն մեծ և դրական ազդեցություն կունենա Հայաստանում թվային տեխնոլոգիաների զարգացման վրա։

Չափազանց գնահատելի է, որ ՀՀ կառավարությունը Հայաստանում ներդրումներ կատարող կազմակերպությունների կողքին է, և այս օժանդակությունը շատ պարտավորեցնող է մեզ համար»,-նշեց Ռոստելեկոմ Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Ռոստելեկոմ Հայաստան ընկերության տվյալների մշակման կենտրոնը կառուցվում է ք․ Աբովյանում և նախատեսվում է գործարկել 2024 թ․-ի գարնանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին
Պարոն Յիրիկյանի ելույթը նվիրված է եղել «Անձնային աճը և զարգացումը՝ որպես արդյունավետ ղեկավար դառնալու գրավական» թեմային...
Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը
Ֆուտբոլային առաջնության խաղերը ցուցադրվելու են  Արմենիա TV և Արմենիա Պրեմիում հեռուստաալիքներով...
Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում
Քաղաքի բնակիչները կարող են օգտվել ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում՝ ավելի մատչելի գնով...
Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան (ֆոտո)
Վստահելով CaseKey-ի թիմին և հաշվի առնելով տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Team Telecom Armenia-ն դարձել է Ակադեմիայի գործընկերը...
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ պիտի չվախենաք ստեղծագործ, հետևողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ...
Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները (ֆոտո)
2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ