News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

2024 թվականի հունվարի 15-ին հայկական որոշ թելեգրամ ալիքներում տեղադրվեց ադրբեջանցի զինվորների կողմից տարվա սկզբին նկարված մի տեսանյութ, որտեղ վերջիններս գտնվում են Հակակու գյուղի Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գյուղի ինքնապաշտպանության համար զոհված մասնակիցների հիշատակին կառուցված հուշահամալիրի մոտ: Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը:

Տեսանյութից երևում է, որ հուշատախտակները ջարդված են, պղծված: Տեսանյութում ադրբեջանցի զինվորականները ինքնաձիգերով ցույց են տալիս այդ ջարդված հուշատախտակները հայհոյախառը խոսքերով, շարժում են ջարդված մասերը, հարվածում: Հարկ է ուշադրություն դարձնել, որ զինվորականներն ինքնաձիգերով շարժում են, կպնում ջարդված հուշատախտակներին: Որոշ հուշատախտակների վրա երևում են կրակահերթի հետքեր:

Տեսանյութից բարդ է ասել, թե երբ է պղծվել հուշահամալիրը: Հաշվի առնելով, որ օկուպացված Արցախի Հադրութի շրջանի շատ վայրերում, ըստ ադրբեջանական տեսանյութերի, տեղակայված են զինվորականներ, թերևս հենց նրանք էլ պղծել են համալիրը:

Մեր արձագանքը

Համաձայն 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին հոդվածով սահմանում է, որ մշակութային արժեքը  «Անկախ ծագումից կամ սեփականատիրոջից,  յուրաքանչյուր ժողովրդի  համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ նրանց կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ